Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Բաց նամակ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին

15:15, Суббота, 09 Июня, 2018 года
Բաց նամակ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին
    
Հարգելի պրն. Անանյան երեկ հայտնի դարձավ, որ անսուհետ ավտոմեքենաների մաքսազերծումը կատարվելու է բացառապես ըստ ներկայացված ինվոյսի: Սա իրենից ենթադրում է ավտոմեքենաների մաքսազերծման գների իջեցում, հետևաբար մեքենաների շուկայական գների իջեցում, որը ողջունում եմ: Բայց.
Բոլորին է հայտնի, թե նախկինում ինչ մեթոդներով ու գներով էր կատարվում մեքենայի մաքսազերծումը: Եթե անձը ցանկանար ինվոյսով մաքսացերծել, հանդիպելու էր այնպիսի պատի, որին շրջանցելը անհնար էր: Անյքան երկար ժամանակ և միջոցներ էր ծախսելու, դրան գումարած մեքենայի մաքսատան կայանման օրեկան վճարը, որ անիմաստ էր դառնում մտնել այդ գլխացավանքի մեջ: Արդյունքում մեքենայի ինքնարժեքը հավասարվելու էր այն աբսուրդ գնին, որը սահմանում էր ավտոմաքսատունը:
Հարգելի պրն. Անանյան, բոլորս գիտենք, թե այս պահին ինչքան նոր ներմուծված ու հին գներով մաքսազերծված ավտոմեքենա կա ՀՀ շուկայում: Մարդիկ կան, որ 4-5 հատ մեքենա են վաճառում այս պահին: Ստացվում է մի օրվա մեջ այդ մարդիկ կորցնում են մի քանի միլիոն դրամ, քանի որ իրենց մեքենայի համար առաջարկված գինը արդեն շուկայում մեղմ ասած մրցունակ չի: Դե հիմա եկեք այդ մարդկանց բացատրենք սիրո և հանդուրժողականության մասին: Այս դեպքում կասեք ում սիրենք և ում հանդուրժենք: Այն մարդկանց, ովքեր նախկինում ստեղծել էին այս անհաղթահարելի խոչընդոտը, ինվոյսով մեքենան մաքսազերծելու???? Հիմա այդ մարդկանց ով է փոխհատուցելու իրենց կրած նյութական վնասները, որը այս դեպքում հասնում է որոշ դեպքերում միլիոնների:
Շնորհակալություն
Հարգանքներով՝ Հարություն Մանվելյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3448 | 0 | 0
Facebook