Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Հարյուր տարի առաջ Հայոց անկախ պետականությունը հառնեց Ցեղասպանության մղձավանջից՝ նոր ու լուսավոր կյանքի ասպարեզ բացելով մեր ժողովրդի համար

13:39, Понедельник, 28 Мая, 2018 года
Հարյուր տարի առաջ Հայոց անկախ պետականությունը հառնեց Ցեղասպանության մղձավանջից՝ նոր ու լուսավոր կյանքի ասպարեզ բացելով մեր ժողովրդի համար

Հպարտության և ոգևորության զգացումով համակված՝ շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։
     Հարյուր տարի առաջ Հայոց անկախ պետականությունը հառնեց Ցեղասպանության մղձավանջից՝ նոր ու լուսավոր կյանքի ասպարեզ բացելով մեր ժողովրդի համար։ Հարյուրամյակների դադարից հետո մենք վերականգնեցինք մեզանից խլվածն ու միևնույն պահին սեփական անփութությամբ կորսվածը՝ դառնալով մեկը այն հաշվելի ժողովուրդներից, որ անկախ պետականություն ունենալու վայելքն են ունեցել։ Առաջին Հանրապետության ծնունդը տեղի ունեցավ մեր համազգային միաբանված կամքի շնորհիվ ու առաջին հերթին Մայիսյան հերոսամարտերի դաշտերում, որտեղ մենք վերանվաճեցին ինքնիշխան ու անկախ ապրելու իրավունքը։
     Հայաստանի Առաջին Հանրապետությունը, կարճ կյանք ունենալով հանդերձ, իր էությամբ պատմական խոշորագույն ձեռքբերում էր։ Դժվարությունների ու ծանրագույն փորձությունների այդ երկուսուկես տարիները միաժամանակ պետական ինստիտուտների ու ավանդույթների հիմնադրման շրջան էին։ Այդ օրերին հայկական իրականության մեջ կայացավ անկախ պետականության ընկալումը, որի հիմքի վրա կառուցվեց Խորհրդային Հայաստանն ու կերտվեցին ներկայիս անկախ Հայաստանն ու Արցախը։ Այսօր մեզ պատիվ է վիճակված կրողները լինելու պետականության հարյուրամյա ավանդույթի, որի շնչով է նաև արավել մեր փայլուն երիտասարդության նորօրյա զարթոնքը։

Վերստին շնորհավորելով այս լուսավոր տոնի առթիվ՝ հավատացած եմ մեր ժողովրդի հավաքական կամքի ու վճռականության հարցում, որը փայփայելու ու հզորացնելու է Հայոց անկախ պետականությունը։ Վստահաբար, առաջիկա տարիները մեր պետության համար բերելու են նոր հաջողություններ՝ անշրջելի դարձնելով պետականության աներերությունը հաջորդ հարյուրամյակին ընդառաջ։


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2850 | 0 | 0
Facebook