Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Մամ, ինչու՞ չէիր ասել...

.Ռ. Սան
Автор:
.Ռ. Սան
23:20, Четверг, 10 Мая, 2018 года
Մամ, ինչու՞ չէիր ասել...

Մամ, ինչու՞ չէիր ասել…

Մամ, ինչու՞ չէիր ասել, որ կյանքում քաղցրությունը մանկության հետ անցնում է, որ մարդիկ հաճախ այնպիսին չեն՝ ինչպես նեկայանում են: Շատ էի վստահում, հավատում բոլորին, իսկ ինչու՞ չէիր ասել, որ բարությանս ի պատասխան ես ստանալու էի միայն բացասական վերաբերմունք, որ ՙԵս՚-ս բազմիցս պիտի ոտնակոխ արվեր: Բոլորի մեջ միայն լավն էի տեսնում, իսկ դու չէիր ասել, որ այդքան միամիտ լինել պետք չէր:
     Մամ, շատ եմ լացել, ու գիտե՞ս ինչու. նրա համար, որ ես սխալվել եմ շատ անգամներ ու չեմ կարողացել հույսս դնել որևէ մեկի վրա, որովհետև հարազատ եմ համարել ամենակեղծավորներին: Ինչու՞ չէիր ասել, որ լավի կողքին միշտ վատն է եղել ու կեղտոտել մաքուրը, գեղեցիկը: Չէ, ես չէի կարծում, որ մեծանալով պիտի բախվենք դառը իրականության այսքան ցավոտ: Անկեղծ սրտով, մաքրությամբ վայելում էինք ամեն րոպեն՝ մանկության խաղերի, զվարճանքների, ընկերների հետ անցկացրած: Ու՞ր մնացին այդ բոլորը:
     Երևի մանկությունն այնքան եսասեր էր, որ ամեն պահը գողացավ մեզանից՝ թողնելով միայն հիշողությունները:
     Դե իհարկե, ժամանակը ետ տալն անհնար է, բայց, մա՛մ, նեղացել եմ կյանքից նրա համար, որ ինձ այդքան սեր Է տվել ու ես դա փոխանցել եմ սխալ մարդկանց: Նաև նրա համար, որ անարժաններին մարդ եմ համարել, այն մարդկանց խոսքն եմ հարգել, որոնք հարգել չեն իմացել:

Մամ, ինչու՞ չէիր ասել, որ վիրավորանքից սիրտս պիտի պայթի, իսկ ես չկարողանա դրան լուծում տալ:

Նեղացել եմ նրա համար, որ ես այսքան հանդուրժող եմ…

Դու էլ չգիտեիր այս ամենը, ժամանակին դու էլ ես տվել այս հարցերը:
     Մի օր կգտնե՞նք պատասխանները այս հարցերի, որոնք այդքան ցավ են պատճառել:
     Բայց ունենք այն ինչ ունենք և այսքանի կողքին մնում է միայն ասեմ, որ շնորհակալ եմ՝ այդքանին դիմանալու և չկոտրվելու հմար: Մամ, շնորհակալ եմ տվածդ ուժի համար...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4335 | 0 | 0
Facebook