Ապրիլի 14-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվելու է հանրապետական շաբաթօրյակ: Մարզում այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում բոլոր համայնքային, մարզային կազմակերպություններին, կրթական, առողջապահական հաստատություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, մասնավոր ընկերություններին՝ ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներում: