Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Պայծառ մի տեղ խավարը մութ

21:57, Воскресенье, 01 Апреля, 2018 года
Պայծառ մի տեղ խավարը մութ
    
Պայծառ մի տեղ խավարը մութ
     Կոխ է կենում հոգուս հետ,
     Խուտուտ ածում միտք և անութ
     Հետանկյալի պես սոփեստ։
     Եվ ասում է, թե թերածին
     Ընչեղներն են ըստ կարգի
     Խելքը տարած, վա՜յ քերածին,
     Չափ են տալիս մեր լարքին։
     Որ մեռելի պատանքին էլ
     Գին են դրել մի արծաթ,
     Փինաչու պես ինչ էլ շինել,
     Ղազարոսն են նույն աղքատ։
     Բճեր կային, որ հանգեցին
     Մտավոր այս վարժանքին,
     Եվ ընչեղ են և անինչին
     Ծակ մի հալավ ձգեցին։
     Շեքի բացը դատարկ բան է,
     Լույս չի կաթում այդ ճոռին,
     Ինչ բանել ես և ինչ դատել,
     Տարել է նույն անճոռնին։

    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4254 | 0 | 0
Facebook