Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Սեմինար «կինը ընտանիքում և ընտանիքից դուրս» խորագրով

08:06, Воскресенье, 25 Марта, 2018 года
Սեմինար «կինը ընտանիքում և ընտանիքից դուրս» խորագրով
     Մարտի 24-ին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում տեղի ունեցավ սեմինար՝ «կինը ընտանիքում և ընտանիքից դուրս» խորագրով: Սեմինարին ներկայացել էին Կամարիսի, Արամուսի և Գեղաշենի բնակիչները: Սեմինարը կազմակերպել էր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան. Սեմինարին ներկայացել և իրենց մասնակցությունը ունեցան նաև Աբովյանի ուսանողական խորհրդի անդամները: Սեմինարի բացման խոսքով հանդես եկավ Աբովյանի Ուսանողական խորհրդի նախագահ, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիաի կոտայքի մարզի համանախագահ Վեներա Գյուլինյանը: Սեմինարն անցկացրին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Կոտայքի մարզի նախագահ Անահիտ Աղոյանը և Աբովյանի մասնաճյուղի նախագահ Կարինե Պապյանը: Սեմինարի ընթացքում ցուցադրվեց նաև կարճամետրաժ ֆիլմ և ֆիլմի շուրջ ծավալվեց բուռն քննարկում: Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր և արդյունավետ, հանդիպման վերջում բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բաժանվեցին վարդեր, ինչպես նաև տեղի ունեցավ հյուրասիրություն:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2694 | 0 | 0
Facebook