Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Տարոն Մարգարյան. «Հատուկ ուշադրություն դարձրեք, որպեսզի իրենց զինվոր որդիներին այցելելու ցանկություն ունեցող բոլոր ծնողներն ընդգրկվեն ծրագրում»

Yerevan info
Автор:
Yerevan info
17:21, Вторник, 20 Марта, 2018 года
Տարոն Մարգարյան. «Հատուկ ուշադրություն դարձրեք, որպեսզի իրենց զինվոր որդիներին այցելելու ցանկություն ունեցող բոլոր ծնողներն ընդգրկվեն ծրագրում»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանին, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել առաջիկայում սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների` զորամասեր հերթական գարնանային այցը կազմակերպելու ուղղությամբ:

«Արդեն բարի ու սպասված ավանդույթ է դարձել տարվա ընթացքում առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասեր երևանաբնակ զինծառայողների ծնողների այցերի կազմակերպումը: Ըստ այդմ, սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հետ, պատշաճ նախապատրաստվեք հերթական այցի կազմակերպմանը։ Հատուկ ուշադրություն դարձրեք, որպեսզի իրենց զինվոր որդիներին այցելելու և տեսակցելու ցանկություն ունեցող բոլոր ծնողներն ընդգրկվեն ծրագրում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2099 | 0 | 0
Facebook