Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Սենատն սկսել է բանավիճել ներգաղթի մասին, սակայն թեմայից շեղվել է

07:11, Понедельник, 19 Марта, 2018 года
Սենատն սկսել է բանավիճել ներգաղթի մասին, սակայն թեմայից շեղվել է

Քանի որ ծախսերի գործարքն ավարտվել է, Կոնգրեսն սկսել է ջանքեր գործադրել, որպեսզի անցկացնի երկկողմանի ներգաղթային բարեփոխումներ. Երկուշաբթի օրվանից սկսած բացառիկ, բաց բանավեճի ժամանակ Սենատը սահմանեց, որ պետք է կենտրոնանալ հիմնականում տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալների ապագայի վրա, որոնք հայտնի են «Dreamers» /Երազողներ/ անունով:

Սենատի մեծամասնության ղեկավար Միչ Մակքոնելը վերջերս խոստացավ, որ այնքան ժամանակ, ինչ դաշնային կառավարությունը վճարունակ է և նաև բացահայտեց, որ կողմ է նման բանավեճի, եթե տեսնի, որ առաջարկները հիմնավոր ձայներ են ստանում, ապա «Dreamer» -ների ժամանակավոր տեղահանման պաշտպանությունը կլինի մարտի 5-ից հետո:

Սենատոր Ջեֆ Ֆլեյքը, Ռ-Արիզը, կիրակի օրը լավատեսորեն է արտահայտվել այն մասին, որ ժողովրդավարական և հանրապետական սենատորները կարող են շուտով համաձայնության գալ այն օրենսդրության շուրջ, որը նախագահ Թրամփը կստորագրի որպես օրենք:

«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել այս շաբաթ», - նա ասաց «NBC News» -ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մենք Սենատում մի բան կունենանք, որը չենք ունեցել երկար ժամանակ: Դա խնդրի վերաբերյալ իրական բանավեճն է»:

Չնայած նման լավատեսությանը Ֆլեյքը հայտարարեց, որ Կոնգրեսը պետք է ինչ-որ բան անի, որ պաշտպանի «Dreamer» -ներին, մինչ Օբամայի ժամանակաշրջանում ժամանած երեխաների հետաձգված գործողության կամ DACA ծրագրի ավարտին, որն ավարտվում է հաջորդ ամիս:

«Բայց եթե վերջում խնդիր կա և մենք չենք կարող լուծել դա, ապա կարծում եմ, որ «Dreamer» -ները պետք է գոնե պաշտպանված լինեն, - ասաց Ֆլեյքը, որն արդեն խոսել է այլընտրանքային կամ ընդլայնված ներգաղթի բարեփոխումների ծրագրի մասին, որը սահմանափակում է սահմանային անվտանգության ֆինանսավորումը և երեք տարի ընդլայնում DACA ծրագիրը, որն էլ պաշտպանում է մոտավորապես 700000 «Dreamer» -ներին, որոնք անօրինականորեն Ամերիկա են եկել երեխայի կարգավիճակով:

Միևնույն ժամանակ, ներգաղթի բարեփոխումների հավանականությունը Հանրապետական կուսակցության կողմից կառավարվող Սպիտակ տան համար երևի թե քիչ հավանական է:

Խոսնակ Փոլ Ռայանը, ինչպես նաև Ռ. Վիսը խոստացել են այս հարցի շուրջ անցկացնել կայուն, երկկողմանի բանավեճեր, բայց հաստատել են, որ հաշվի կառնեն ձայները միայն այն դեպքում, եթե Թրամփն ստորագրի այդ օրենքի տակ:

Ներքին փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին անցյալ շաբաթ հարց բարձրացրեց` հատկապես ի պաշտպանություն «Dreamer» -ների` ութ ժամյա ելույթով, որտեղ նա հիմնականում կոչ արեց Ռայանին նույն գործարքը կնքել դահլիճի դեմոկրատների հետ, որոնց հետ Մակքոնելը Սենատում հանդես եկավ որպես դեմոկրատ:

«Ամեն ինչ ջրի երես դուրս բերեք, - հաջորդ օրն ասաց Կալիֆորնիայի դեմոկրատներից մեկը:

Ռայանը նաև նշանակվել էր ներգաղթի ցուցադրման ղեկավար Ազատության տան կուսակցության հետ միասին` մի պահպանողական խմբավորում, որը կոշտ բարեփոխումների պլան է նախագծել:

Դատական կոմիտեի նախագահ Բոբ Գուդլեթի օրինագիծն առաջարկում է DACA ծրագիրը բարելավել սահմանային անվտանգության ապահովմամբ, փոփոխություններ կատարել այսպես կոչված «շղթայական ներգաղթի» մեջ, որը թույլ է տալիս մարդկանց իրենց ամբողջ ընտանիքին տեղափոխել Ամերիկա և վիճակախաղի վրա հիմնված դաշնային ներգաղթի ծրագիրը փոխել դեպի արժանիքներով պայմանավորված ծրագրի:

«Ազատություն կուսակցությունն այդ երկուսի մեջ տեղում է լինելու, - «Fox News Sunday» -ին այսպես պատասխանեց խմբի անդամ և Օհայոյի հանրապետականների ներկայացուցիչ Ջիմ Ջորդանը:

Հանրապետական կոնգրեսական առաջնորդները կարծում են, որ օրինագիծը Սենատում անցնելու շատ քիչ հավանականություն ունի, որտեղ Հանրապետականները աջակցության կարիք կունենան Դեմոկրատների ամենաքիչը ինը պալատներից, որպեսզի ամենաքիչը 60 ձայն հավաքեն այն անցկացնելու համար:

Այնուամենայնիվ, բանավեճի ամենաազդեցիկ ձայնը գտնվում է Փենսիլվանիայի պողոտայի մյուս կողմում:

Եթե նպատակը այս խնդրի շուտ օրենսդրական լուծումն է, ապա Թրամփը մնում է այս խաղի որոշիչ և երբեմն էլ բարդացնող անդամը:

Դեմոկրատներն ու Հանրապետականները հայտարարել են, որ չեն կարող իմանալ Թրամփի դիրքորոշման մասին այս խնդրի հիմնական կետերի շուրջ, որն ակնհայտորեն հանգեցրել է որոշներին կոչ անել Սպիտակ տանը նվազագույնի հասցնել նրա դերը բանավեճում:

Այնուամենայնիվ Թրամփի վերջնական աջակցությունը կարևոր դեր կխաղա, եթե Կոնգրեսը ընտրությունների տարվա ճնշումները հաղթահարի փոխզիջմամբ: Սենատում արված ոչ մի գործարք հավանաբար չի կարող ուժի մեջ մտնել ավելի պահպանողական տան կողմից` առանց նախագահի օրհնանքի և խոստման, որ փոխզիջումը լինի հոգուտ իրեն:

Թրամփը հրապարակայնորեն ասել է, որ նա ցանկանում է օգնել «Dreamer» -ներին: Նա նույնիսկ առաջարկեց ավելի քան 1.8 միլիոն անօրինական ներգաղթյալների քաղաքացիություն շնորհել, չնայած իր առաջարկած 25 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի պատի և իրավական արտագաղթի զգալի սահմանափակումների դիմաց:

Դեմոկրատների համար, թերևս ամենապայթյունավտանգ առաջարկը կխոչընդոտի օրինական ներգաղթյալներին հովանավորել իրենց ծնողներին կամ հարազատներին ԱՄՆ-ում ապրելու համար:

Մակքոնելն ըստ նախօրոք ընթացող քվեարկության նախատեսում է բանավեճն սկսել երկուշաբթի երեկոյան: Հաջողության հասնելու ակնկալիքները մեծ են, իսկ հետո Սենատը օրեր կամ շաբաթներ շարունակ կդասավորի բոլոր առաջարկները:

Կիրակի երեկոյան, դատական կոմիտեի նախագահ Չակ Գռեսլիի ղեկավարած յոթ հանրապետական սենատորներից բաղկացած խումբը հայտարարեց, որ իրենք նոր օրենսդրություն են առաջարկելու, որն արտացոլելու է Սպիտակ տան կողմից առաջարկվող շրջանակները: Այդ շրջանակն ընդգրկում է ինչպես վիզաների վիճակագրության բազմազանությունը, այնպես էլ «շղթայական ներգաղթի» ավարտը:

Քվեարկությունը հնարավոր է նաև կատարել փոխզիջմամբ Սենատի անդամ Դիք Դուրբինի և Լինդսի Գրեհեմի կողմից ղեկավարվող փոքր երկկուսակցական խմբի միջոցով: Այն հնարավորություն կտա հարյուր հազարավոր «Dreamer» -ների ձեռք բերել հնարավոր քաղաքացիություն, 2.7 միլիարդ դոլար սահմանի անվտանգության համար և որոշ փոփոխություններ օրինական ներգաղթի կանոններում:

Իսկ Սենատի անդամներ Ջոն Մաքքեյնը, Ռ. Արիզը, Քրիս Քոնսը, Դ. Դելը, կպահպանեն իրավական կարգավիճակը, բայց ոչ պարտադիր քաղաքացիություն տալը և կստեղծեն ավելի խիստ անվտանգություն սահմանի վրա, առանց պատի փողի խոստման: Սակայն Թրամփը մերժել է այս երկու առաջարկությունները:

Հասկանալու համար, թե ինչքան բարդ է օրենսդիրների համար ներգաղթի փոխզիջումների գնալ, կարող ենք ասել, որ շաբաթներ շարունակ երկու կողմերից երկու տասնյակից ավելի մարդ է հանդիպել` ընդհանուր հիմք փնտրելու համար: Այդպես են արել Դեմոկրատական, Հանրապետական և Սենատի ղեկավարները: Նրանցից ոչ մի խումբ ոչ մի գործարք չի առաջարկել:

Հունվարին Թրամփը երկու կողմերից երկու տասնյակ օրենսդիրներ հրավիրեց Սպիտակ Տուն, որը վերածվեց շուրջ մեկ ժամ տևած ներգաղթի մասին բանակցային նստաշրջանի: Նա խնդրեց, որ «Սիրո օրինագիծ» մշակեն ր ասաց, որ կստորագրի այն լուծումը, որը կուղարկեն նրան:

Օրեր անց Սպիտակ Տանը տեղի ունեցած մեկ այլ նստաշրջանի ժամանակ նա Դուրբինին և Գրեհեմին ասաց, որ մերժում է նրանց երկկուսակցական առաջարկը: Նա անպարկեշտությամբ աֆրիկյան ազգերի նկարագրությունն օգտագործեց և ասաց, որ ավելի շատ Նորվեգիայից ներգաղթածների է կողմ, մեկնաբանություններ, որոնք Թրամփի դիտավորության պատճառով շատ Դեմոկրատների վիրավորեցին:

Տրամփը չհետևեց ներգաղթի մասին իր 2016 թվականի նախագահական քարոզարշավին: Որպես նախագահ, նա ցույց տվեց իր համակրանքը դեպի «Dreamer» -ները` ներգաղթյալների հանցագործությունների եւ թմրանյութերի հետ կապված հռետորաբանությամբ:

Անցյալ տարվա սեպտեմբերին նա ասաց, որ ավարտում է DACA ծրագիրը, պնդելով, որ նախկին նախագահ Բարաք Օբաման DACA-ն ստեղծելու ոչ մի իրավական հիմք չի ունեցել: Թրամփը Կոնգրեսին մինչև մարտի 5-ը ժամանակ է տվելտվել է, ինչ-որ կերպ փոխարինել այն, որովհետև դաշնային դատարանը նրան ստիպել է շարունակել այդ մարդկանց պաշտպանությունը:

Դատարանի տրված վերջնաժամկետը Կոնգրեսի գործողությունները նույնիսկ ավելի քիչ հավանական դարձրեց: Օրենսդիրները հազվադեպ են ստանում դժվարին ձայները, առանց պարտադրելու մեխանիզմի, հատկապես ընտրությունների տարիներին: Դա մեծ հեռանկար է նրա համար, որ երկուշաբթի օրը սկսվող Սենատի բանավեճը մեծապես կծառայի քարոզարշավի հետ կապված հարցի շուրջ ավելի մեծ պայքար մղելու համար:

Թրամփը կարծես թե չգիտիայն մասին, որ շաբաթ օրը գրառում է արել. «Հանրապետականներն ավելի շատ են ցանկանում DACA-ն ուղղել, քան Դեմոկրատները: Դեմոկրատները 2008-2011 թվականների Իշխանության բոլոր երեք ճյուղերն ունի, և նրանք որոշել են DACA-ի հետ կապված ոչինչ չանել: Նրանք միայն ցանկանում են այն օգտագործել որպես քարոզչական խնդիր: Քվեարկեք Հանրապետականների օգտին: »

Источник: foxnews.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
745 | 0 | 0
Facebook