2018թ. հունվարի 25-ին Կոտայքի մարզի, Կոտայք գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ կրթական ծրագիր-ակցիա «Թանգարանից դուրս» խորագրով: Ծրագրին մասնակցում էին դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներն ու մանկավարժները: Կրթական ծրագիր-ակցիայի թեմաներն էին «1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը և Երևանի բերդի գրավում» -ը, «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին»:
Կրթական ծրագիր-ակցիան նվիրվում է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին և արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու 190-ամյակին: