Գորիսի համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանը ազատվում է պաշտոնից
![]() Տեղեկություն են ստացվել, որ Գորիսի պետական համալսարանի ռեկտորը ազատվում է աշխատանքից: Հնարավոր թեկնածուների մասին դեռևս խոսք չկա: ՀՀ ԿԳ նախարարությունից ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԿԳ նախարարը դեռևս չի հրապարակել Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ազատման հրամանը: Թե որն է պատճառը, որ հերթական անգամ Ա. Ղուկասյանին ազատում են աշխատանքից, փորձեցինք ճշտել հենց նախարարության մեր աղբյուրներից: Մեր ունեցած զրույցից հասկացանք, որ դժվար է եղած հիմքերից առանձնացնել որևէ մեկը, քանի որ դեռևս անհայտ է, թե կառավարության նախկին կազմը՝ Հ. Աբրահամյանի գլխավորությամբ, ինչ հանգամանքներում և աշխատանքային ինչ առաքելությամբ է նշանակել նախկինում երկու անգամ պաշտոնից հեռացված Ա. Ղուկասյանին: Նախկին նախարար Ա. Աշոտյանի երեք անգամ տված նկատողությունից և ազատումից հետո Ա. Ղուկասյանը չպետք է լիներ այնպիսի պաշտոնում, որտեղ հնարավոր ռիսկերը կան նույն սխալները կրկնելու: Խոսքը լուրջ չափերի հասած խախտումների մասին է, որոնց անդրադարձել էր նաև Սերժ Սարգսյանը (ՍՏԱԽԱՆՈՎՅԱՆ ՏԵՄՊԵՐ՝ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ): Բացի այդ Գորիսի պետական համալսարանի շուրջ խնդիրները առաջ են եկել հենց Ա. Ղուկասյանի նշանակումից հետո, երբ քաղաքական կողմնորոշման հիման վրա այստեղ կադրային ջարդեր եղան: Սա նորություն չէ, և մամուլն էլ բազմիցս անդրադարձել է Ա. Ղուկասյանի սկանդալների ռեֆլեքսին, երբ նա Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորն էր, ապա ԲՈւՀ-ի նախագահը, և որ այդ տարիներին էլ բազմաթիվ դեկաններ ու որակյալ մասնագետներ կրճատվեցին, գրագող ատենախոսներ բացահայտվեցին և խոսակցություններ էին գնում միլիոնների հասնող յուրացումների մասին: Սակայն ռեկտոր Ա. Ղուկասյանի աշխատանքից ազատման հարցը օրագարգային դարձավ 2017թ. աշնան սկզբներին, երբ Գորիսի համալսարանում կոռուպցիայի պատմության մեջ ընկան պրոռեկտորը, դեկանը և այլ աշխատողներ: Մեր այն հարցին, թե ռեկտորը արդյո՞ք կապ ունի այդ պատմության հետ: Նախարարության մեր աղբյուրը նշեց, որ կոնկրետ չի կարող այդ հարցին պատասխան տալ, բայց և չզլացավ ասել, որ ինչպես է հնարավոր բուհի փոխտնօրենը կաշառք վերցնի ու մարդ ընդունի առանց ռեկտորի իմացության: |