ՇՈՒՇԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ /Բջնիի միջնակարգ դպրոց/
Շ. Ասատրյանը ծնվել է 1967 թվականի հունիսի 14-ին, Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, բարձրագույն մանկավարժական կրթությունը` Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում: Ավարտելով ինստիտուտը ստացել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում և անցել աշխատանքի Բջնիի Հովհ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:
Մշտապես հետևում է կրթական ոլորտում կատարվող փոփոխություններին, տեղեկանում նորություններին: Մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում է ստեղծագործական մոտեցում, սիրով փոխանցում մանկավարժական փորձը գործընկերներին: Ղեկավարում է «» մասնախմբի աշխատանքները:
2011թվականին մասնակցել է «» մրցույթին և ստացել 3-րդ կարգի մրցանակ:
2011 թվականի նոյեմբերի 7-19-ը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման դասընթացին:
2012 թվականին մասնակցել է ԱՊՀ երկրների ուսուցիչների և կրթության աշխատողների 2-րդ համագումարին:
2012 թվականին Ռուսաստանի դաշնության դեսպան Վ.Կովոլենկոյի կողմից ստացել է շնորհակալագիր՝ ռուսաց լեզվի դասավանդման մեջ բազմամյա ներդրման և հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:
2015 թվականին մասնակցել է «Открытая русская школа» կազմակերպության կողմից կազմակերպված 6-օրյա մեթոդական սեմինարին:
2017 թվականին Կրթության և Գիտության նախարարի հրամանով նրան շնորհվել է հանրակարթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման
ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգ:
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
Կոտայք Կրթություն Մշակույթ