Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից. որոշ տաքսիստներ «մինիմալները» թանկացրել են 100-200 դրամով.

Միքայել
Автор:
Միքայել
10:59, Вторник, 16 Января, 2018 года
Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից. որոշ տաքսիստներ «մինիմալները» թանկացրել են 100-200 դրամով.
    
Այս տարվա հունվարի 1-ից սեղմված գազի, դիզվառելիքի ու բենզինի թանկացման հետևանքով որոշ անհատ տաքսու վարորդներ թանկացրել են «մինիմալ» գինը՝ 600-ից հասցնելով 700-800-ի: Ըստ որում, վարորդները ոչ թե սովորականի նման ասում են՝ մանր չկա, կամ՝ ինչ կտաս, կտաս, այլ պարզ հայտարարում են, որ գազի համար ավել են վճարում, քան նախկինում: Այս մասին գրել է «Հրապարակ» -ը:

    
«Նշենք, որ հեղուկ գազը թանկացել է 20-30-40 դրամով և նախկին 180-190 դրամի փոխարեն 1 խմ-ի դիմաց կազմում է 200-210 դրամ: Նշենք, որ ակցիզի բարձրացման հետևանքով թանկացել են նաև քսայուղերը, ինչի հետևանքով հունվարի 4-ից թանկացել է Երևան-Հրազդան միջքաղաքային տրանսպորտի գինը՝ դառնալով 500 դրամ: «Ավտովարորդների պաշտպանների լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե բենզինի և դիզվառելիքի գները չնվազեն, քանի որ չի կարող լինել այնպես, որ ամեն անգամ էներգակիրների գնի բարձրացում լինի, իսկ ուղևորափոխադրումների սակագները մնան նույնը», - հավելել է թերթը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5451 | 0 | 0
Facebook