Идет загрузка...
Сегодня:  Четверг, 14 Ноября, 2019 года

Статьи

Խաղալիքներում առկա քիմիական նյութերը կարող են վնասել երեխայի առողջությանը

21:29, Четверг, 04 Января, 2018 года
Խաղալիքներում առկա քիմիական նյութերը կարող են վնասել երեխայի առողջությանը
     Հայաստան ներկրվող խաղալիքներում գերակշռում են ֆտալատները (քիմիական նյութեր), որոնք կարող են ախտահարել լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ազդել երեխայի սեռական զարգացման և գլխուղեղի վրա: Այս մասին հայտնել են ոլորտի մասնագետները Նոյեմբերի 22-ին տեղի ունեցած «Քիմիակաան նյութերը Հայաստան ներկրվող խաղալիքներում» թեմայով քննարկման ընթացքում ։
     Այս ոլորտում կատարվել են մի շարք հետազոտություններ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ 2012 թվականին ներկրվող խաղալիքներում գտնվել են 4 տեսակի ծանր մետաղներ, իսկ արդեն այս տարի մասնագետները բացահայտել են պլաստիկ նյութերի մեջ ֆտալատների առկայությունը: Հետազոտությանը մասնակցել են 5 երկրներ, հետազոտվել են 16 խաղալիքներ, որոնցից 9-ը չինական արտադրության են, 3-ը` ռուսական, 1-ական` վիետնամական և բելառուսական, ևս երկուսը` անհայտ ծագման:
     «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի գիտաշխատող Քնարիկ Գրիգորյանի խոսքով մյուս երկրներում ֆտալատներ թույլատրվում է օգտագործել ամբողջ զանգվածի 0.1%-ը: «Մեզ մոտ 19% է կազմում, այսինքն 190 անգամ գերազանցում է տվյալ նորմերը» , - նշում է Ք. Գրիգորյանը:
    

2017թ. 17 տնտեսվարող սուբյեկտների մոտ կատարվել են տեսչական ստուգումներ: 12-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ ինչպես սերտիֆիկատի, այնպես էլ հայերեն մակնշման հետ կապված:

Մասնագետները խորհուրդ են տալիս խաղալիք գնելիս ուշադիր լինել, պահանջել սերտիֆիկատ, նախապատվությունը տալ թանկարժեք խաղալիքներն, որոնք ավելի որակով են և քիչ քանակությամբ քիմիական նյութեր են պարունակում, ինչպես նաև ուշադրություն դարձնել հոտին, եթե շատ հոտավետ է, ուրեմն ֆտալատների քանակը շատ բարձր է:

Ֆտալատների արգելման մասին որոշումը շուտով կմտնի ԵԱՏՄ կանոնակարգի մեջ: Մասնագետները հույս հայտնեցին, որ այս դաշտը շուտով կկարգաավորվի:

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
4344 | 0 | 0
Facebook
COMMENT.am