Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 14 Октября, 2024 года

Статьи

Երգն ու երաժշտությունը՝ տիեզերք

Nan Zeynalyan
Автор:
Nan Zeynalyan
20:28, Среда, 20 Декабря, 2017 года
Երգն ու երաժշտությունը՝ տիեզերք

Խորաթափանց ու լրջախոհ այս աղջնակը ուրույն ներաշխարհ ունի, տարատիպ հետաքրքրություններ ու նախասիրություններ: Էլեն Մինասյանն է, ով սովորում է Երևանի հ. 75 հիմնական դպրոցի VIII դասարանում: Ուսմանը զուգահեռ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան է, Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի էստրադային բաժնի մեներգչուհի: Ստեղծագործում է, տպագրվում, երգում: Արժանացել է մի շարք մրցանակների, դիպլոմների ու շնորհակալագրերի: Փոքրիկ հարցազրույցը հնարավորություն տվեց ավելի բացահայտել նրան ու հասկանալ բազմաշնորհ պարմանուհու էությունը:

- Էլեն, ինչո՞ւ ընտրեցիր երգը:

- Մեր տանը միշտ երաժշտություն է հնչել... Հայրս երաժիշտ էր... Եվ այդ էր պատճառը, որ այն դարձավ ինձ հոգեհարազատ ու նախանշեց, որ շարունակեմ նրա ուղին:

- Ինքդ քո մեջ ե՞րբ նկատեցիր ստեղծագործելու շնորհը:

- Երբ հաճախում էի երգի խմբակ և պատրաստվում էինք Ամանորին, ինչ-որ երաժշտություն ու բառեր եկան մտքիս՝ գրի առա: Այդ օրվանից մինչ օրս ստեղծագործում եմ, գրում եմ երգեր ու բանաստեղծություններ:

- Քեզ ու երգերիդ ուժ տվողը...

- Մայրս է:

- Քո երգերում և ստեղծագործություններում գերակշռում է...

- Ավելի շատ գերակշռում են Հայրիկիս մասին ստեղծագործությունները, որոնք առանձնահատուկ տեղ ունեն իմ երգացանկում:

- Երգն ու երաժշտությունը քեզ համար...

- Երգն ու երաժշտությունն ինձ համար տիեզերք են անսահման, որ իրենց մեջ ներառում են մարդկային հույզերն ու ապրումները, առանց որոնց, թերևս, անհնար է ապրել, իսկ աշխարհն առանց երգի ու երաժշտության անգույն է, անկյանք:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6103 | 0 | 0
Facebook