Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Մենք խնդրում ենք քաղաքապետին փակ տարածք հատկացնել, որտեղ գրքի շուկա կգործի

22:31, Четверг, 21 Марта, 2013 года
Մենք խնդրում ենք քաղաքապետին փակ տարածք հատկացնել, որտեղ գրքի շուկա կգործի
     Այսօր գրավաճառների գործունեության արգելմանն ու նրանց տեղափոխման դեմ արտահայտվող ուսանողների հետ «Արմատ» ակումբում կայացած ասուլիսում հայտնեց նախկինում «Երիտասարդական» մետրոյի գետնանցումում աշխատող գրավաճառ Գարիկ Մարտիրոսյանը: «Մենք չենք ուզում բացօթյա առևտուր անել: Մենք խնդրում ենք քաղաքապետին փակ տարածք հատկացնել, որտեղ գրքի շուկա կգործի», -ասուլիսում հայտնեց գրավաճառն ու հավելեց, որ իրենց հատկացվել է տարածք կամ Մաշտոցի գետնանցումում կամ Մարգարյան հիվանդանոցի գետնանցումի տարածքում: «Այդ տարածքները փոքր են, անհարմար և հեռու են բուհերից», -ասուլիսում ասաց «Արատտա» երիտասարդական շարժման հիմնադիր Հովհաննես Բասենցյանը: Ուսանողական շարժումը մտահոգ է այս խնդրով և պատրաստվում է բաց բողոք-նամակով ներկայանալ կառավարություն և քաղաքապետարան: Երիտասարդները պահանջում են գրավաճառներին ժամանակավոր տարածք հատկացնել Օպերայի շենքում կամ Հանրապետության հրապարակի գետնանցումում, իսկ որպես մշտական տարածք՝ գրքի տոնավաճառ կառուցել Նալբանդյան փողոցում: Շարժման ներկայացուցիչները նաև հավելեցին, որ այս խնդրով մտահոգված են բազմաթիվ ուսանողներ այլ բուհերից: «Գրախանութներում գրքերը շատ թանկ են, իսկ մենք ուսանողներ ենք ու չենք կարող մեզ շատ թանկ գրքեր թույլ տալ: Կարծում ենք, որ գրքի շուկան անհրաժեշտ է մեզ», -ասաց ուսանողուհի Աստղիկ Գևորգյանը: Գրավաճառությամբ շուրջ 15 տարի զբաղվող Գարիկ Մարտիրոսյանը վերջում հավելեց, որ գրքի շուկան ոչ միայն էժան գրքեր է առաջարկում, այլև փրկում է հազարավոր գրքեր՝ թղթի թափոնների վերածվելուց:
    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4729 | 0 | 0
Facebook