Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Մարդկության վերածնունդը և փրկությունը խոդհրդանշող տոն

22:49, Суббота, 30 Марта, 2013 года
Մարդկության վերածնունդը և փրկությունը խոդհրդանշող տոն
     «Թող Խաչվի´»
     «Եվ երրորդ ժամն էր, Երբ նրան խաչեցին:
     Եվ երբ վեցերորդ ժամը եկավ, ամբողջ երկրի վրա խավար իջավ, մինչև իններորդ ժամը
     Եվ իններորդ ժամին Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց և հոգին ավանդեց:
     Հիսուսը հարություն առավ շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան, նախ նա երևաց Մարիամ Մագդաղենացուն, վերջում երևաց տսասնմեկ աշակերտներին:
     Երբ Տերը նրանց հետ խոսելը վերջացրեց (աշակերտների), երկինք համբարձվեց և Աստծո աջ կողմում նստեց»:
    
     Այս Դեպքերից հետո գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնը է որպես զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն: Միջնադարյան հայ մտածողներ Գրիգոր Տաթևացին ու Հովհաննես Երզնկացին բացատրել են Զատիկի ձվերի իմաստը. ըստ նրանց` ձուն բովանդակ տիեզերքն է, կեղևը` երկինքը, սպիտակուցը` ջուրը, իսկ դեղնուցը երկիրն է: Ձուն կարմիրով ներկելը խորհրդանշում է այն, որ աշխարհը Հիսուսի արյամբ է պատվել:
     Եվ քանի որ այս օրը խորհրդանշում է մարդկության վերածնունդը և փրկությունը, ես ցանկանում եմ, որ այս տոնին մենք բոլորս վերածնվենք և գնանք դեպի հոգու փրկության, Աստվածահաճո բարի վարք ձեռք բերենք, լինենք Քրիստոսի խոսքի մատակարարներ, Աստծո երկյուղը և Աստվածային իրանը սրտներումս պահենք և լինենք արդար: «Քրիստոս հարյավ ի մեռելոց»
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5174 | 0 | 0
Facebook