Գիտակցելով միջառարկայական կապի ստեղծմամբ ինտեգրված դասերի անցկացման դերը կրթության որակի բարելավման խնդրում՝ Սարալանջի հիմնական դպրոցում հերթական դասն անցկացրեցին ՝շաղկապելով գրականություն և ինֆորմատիկա առարկաները։ 5-րդ դարի հայ պատմիչների մասին գործնական աշխատանքը 9-րդ դասարանի աշակերտները կատարեցին ՝օգտագործելով համացանցում տեղեկատվություն որոնելու գործիքները։ Միաժամանակ յուրացվեցին երկու՝ 5-րդ դարի հայ պատմիչներ և համացանցում տեղեկատվություն որոնելու եղանակներ թեմաները։