Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Մեր գյուղը իմ տունն է, մեր գյուղը իմ հայրենիքն է, իմ գյուղը Սոլակն է

TVADSTUDIO
Пресс-секретарь:
TVADSTUDIO
14:42, Пятница, 13 Октября, 2017 года
Մեր գյուղը իմ տունն է, մեր գյուղը իմ հայրենիքն է, իմ գյուղը Սոլակն է

Կապույտ երկնքից կախված վեհապանծ լեռներ:

Նրանցով շրջապատված մի փոքրիկ հողակտոր, ու այդ գողտրիկ հողում ծվարած մի ժողովուրդ՝ խրոխտ արծվի պես այդ լեռներին կառչած:

Սա է իմ հայրենիքը: Այստեղ եմ ծնվել ես: Այս լեռներից հոսող սառնորակ ջրից եմ իմ ծարավը հագեցնում: Այս լեռներից եմ ես ուժ ստանում: Այս բարեբեր հողի քաղցրահամ պտուղն է ինձ սնում: Ասե՛ք, ուրիշ ո՞ր աշխարհում ես ազատ կլինեմ ինքս ինձ հետ: Ակամայից Հիշեցի Համո Սահյանի խոսքերը.

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ գնամ…

Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Սոլակը գտնվում է Հրազդան գետի ափին, մարզկենտրոնից 5 կմ հարավ-արևմուտք: Գյուղն ունի ավելի քան 2500 բնակիչ, որոնց նախնիները եկել են Մուշից և Ալաշկերտից` 1828 թվականին: [vid:0]

Սոլակն այսօր ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ, բուժկենտրոն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակմամբ:
    
    

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
23192 | 0 | 0
Facebook