Բոլորն էլ ունեն որոշակի սովորություններ, որոնք ամրապնդվել են մեր ուղեղի մեջ, սակայն շատ վտանագավոր են: Ներկայացնում ենք ուտելուց հետո կիրառվող սովորություններ, որոնցից անհրաժեշտ է անհապաղ հրաժարվել:
Զբոսանք- Շատերը կարծում են, որ ուտելուց անմիջապես հետո զբոսնելն օգտակար է և նպաստում է կալորիաների այրմանը, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս զբոսանքի գնալ կուշտ ուտելուց 15–20 րոպե հետո միայն:
Մրգեր– բժիշկները խորհուրդ են տալիս մրգեր օգտագործել կամ ուտելուց մեկ ժամ առաջ, կամ ուտելուց առնվազն երկու ժամ անց:
Թեյ-ուտելուց անմիջապես հետո թեյի օգտագործումը չի թողնում, որպեսզի մեր օրգանիզմ հասնի երկաթի անհրաժեշտ քանակը, ուստի խորհուրդ է տրվում թեյ օգտագործել ուտելուց գոնե թե կես ժամ անց:
Քնել- մարդկանցից շատերը սիրում են ուտելուց հետո քնել, սակայն հորիզոնական դիրքի պատճառով սնունդը հաճախ ստամոքսից բարձրանում է դեպի կերակրափող: Անհրաժեշտ է քնել սնվելուց երկու ժամ անց:
Լոգանք-ուտելուց անմիջապես հետո տաք լոգանքի ընդունումը լավացնում է մաշկի արտաքին հատվածում արյան շրջանառությունը, ուստի նվազեցնում է արյան մատակարարումը ստամոքսի շրջանում: Լոգանք ընդունեք սնվելուց առնվազն կես ժամ հետո:
Ծխել- ծխելն, ի թիվս բազմաթիվ բացասական ազդեցությունների, բացասական է ազդում նաև հաստ աղիքի մկանների վրա և բարդացնում սննդի մարսման վերջին էտապը:
http://freesmile.ru/?p=538