Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Մուսա լեռան հերոսամարտը տևեց 40 օր և ավարտվեց սեպտեմբերի 14-ին

10:47, Четверг, 14 Сентября, 2017 года
Մուսա լեռան հերոսամարտը տևեց 40 օր և ավարտվեց սեպտեմբերի 14-ին

Մուսա լեռան հերոսամարտը տևեց 40 օր և ավարտվեց սեպտեմբերի 14-ին
     Մուսա լեռան հերոսամարտը թուրքական բռնապետության դեմ հայ ժողովրդի մղած դարավոր ազատագրական պայքարի առավել փայլուն ու լուսավոր էջերից է։ Մուսալեռցի հայերի պատմական սխրանքն իր ուրույն և անփոխարինելի տեղն ունի հայոց հազարամյա տարեգրության մեջ։
     Անցած տասնամյակների ընթացքում Մուսա լեռան հերոսամարտն ընկալվեց իր ողջ իմաստով ու նշանակությամբ, իր ընդհանրացնող ուժով, իր արտասովոր օրինակով։

Ժամանակը հաստատեց այն ճշմարտությունը, որ, ի վերջո, ոչինչ չի մոռացվում և ոչ ոք չի մոռացվում, և Մուսա լեռան գոյամարտն ու նրա հերոսներն իրենց արժանի տեղը գրավեցին և´ մեր ժողովրդի պատմության, և´ մարդկության հիշողության մեջ։

Մուսա լեռան հերոսամարտը տևեց 40 օր և ավարտվեց սեպտեմբերի 14-ին։ Ամենավերջինն իրենց դիրքերը լքեցին և զենքը ձեռքներին նավ բարձրացան լեռան քաջարի պաշտպանները։


     Չարենցավանի քաղաքային գրադարան
ի ֆեյսբուքյան էջի գրառումից

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4626 | 0 | 0
Facebook