Идет загрузка...
Сегодня:  Вторник, 30 Апреля, 2024 года

Статьи

Հասարակական տրանսպորտում այսուհետ կարգելվի օտար երկրների դրոշներ փակցնելը .factor.am

10:04, Пятница, 11 Августа, 2017 года
Հասարակական տրանսպորտում այսուհետ կարգելվի օտար երկրների դրոշներ փակցնելը .factor.am


     factor.am-ի փոխանցմամբ Երևանի հասարակական տրանսպորտում օտար պետության դրոշներ փակցնելն այսուհետ կարգելվի: Այս մասին Factor.am-ին հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը: Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչն ավելի վաղ նամակ էր հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հորդորելով արգելել Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտում կախել օտար պետությունների դրոշներ:
     «Հիմնականում դրանք Ռուսաստանի Դաշնության դրոշներ են, սակայն հանդիպել են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դրոշներ: Այն, որ մեր ինքնիշխան պետության մայրաքաղաքի տրանսպորտում առկա են այլ երկրների սիմվոլներ, համարում եմ անընդունելի ու անարգանք մեր պետականության հանդեպ: Ես եղել եմ բազմաթիվ երկրներում և որևէ տեղ չեմ արձանագրել նման արատավոր երևույթ: Եվ դա այն դեպքում, երբ այդ պետություններում քաղաքային տրանսպորտի վարորդները հաճախ օտարեկրացիներ են, սակայն Երևանում այլ պետության դրոշներ վեր են բարձրացնում ՀՀ քաղաքացիները», - ասված էր Հարությունյանի նամակում: Երեկ «Ելք» խմբակցության անդամը ստացել է իր նամակին դրական պատասախան է ստացել:
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
    
     https://factor.am/12091.html


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5159 | 0 | 0
Facebook