Խորը ցավով տեղեկացա, որ այսօր 89 տարեկան հասակում իր կյանքի հրաժեշտը տվեց իմ լավ բարեկամ, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանը: Շատերի համար, նաև ինձ համար քաղցր ու հարազատ մի ձայն, խոսքի ու մտքի բարձր ճաշակ ու որակ: Անզուգական կատարողական մեծ վարպետ, նվիրական մարդ և ընկեր Վերա Հակոբյան:
Տարիներն անցան, տարիների հետ նա էլ անցավ ու գնաց դեպ հավերժություն: Իրենից հետո թողեց բարձր հայուհուն վայել անուն, սեր ու հարգանք, թանկ ու հարազատ հիշողություններ: Նրա թողած վաստակը՝ իր անվան պես բարձր ու լուսեղեն, երկար կմնան նրան ճանաչողների մեջ:
Խաղաղություն քեզ սիրելի Վերա!!
ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ-
Նախագահ Պայծառ Զանյանի ֆեյսբուքյա գրառումից