Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Հիմնական շեշտը դրվելու է երիտասարդների զբաղվածության վրա. Ռոլանդ Ճռիկյան

«ԵԳ» ԵԲՀ
Пресс-секретарь:
«ԵԳ» ԵԲՀ
19:51, Вторник, 12 Марта, 2013 года
Հիմնական շեշտը դրվելու է երիտասարդների զբաղվածության վրա. Ռոլանդ Ճռիկյան

Analitics.am-ը զրուցել է` «Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոլանդ Ճռիկյանի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռաֆիկ Մելիք-Զալիբեկյանի հետ:

Ի՞նչ նպատակների համար է հիմնվել Ձեր հիմնադրամը:
     «Երիտասարդ Գետաշեն» Երիտասարդական Բարեգործական Հիմնադրամի նպատակներն են Հայաստանում, պահպանել և վերանորոգել պատմամշակութային կոթողները, նպաստել Հայաստանի մարզերում տուրիզմի զարգացմանը, նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում մշակույթի զարգացման բարձրացմանը, Հայաստանում և արտերկրում երիտասարդական դաշտի, ինչպես նաև տվյալ ոլորտի խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքմանը, համակարգմանն ու հրապարակման կազմակերպմանը:
     Ինչպե՞ս ծնվեց հիմնադրամ հիմնելու գաղափարը և ու՞մ է պատկանում այդ գաղափարը:
     Հիմնադրամի գաղափարը կար դեռևս երկու տարի առաջ, այն պատկանում է հիմնադրամի հիմնադիրներից՝ Ռոլանդ Ճռիկյանին, Սևակ Ճռիկյանին և ինձ (Ռաֆիկ Մելիք-Զալիբեկյան), իսկ արդեն ավելի լուրջ գործընթացը սկսեցինք անցած տարի աշնանը: Հիմնադրամի նպատակն է, ինչպես արդեն նշեցինք պատմամշակութային կոթողների վերականգնումը և արդեն կան ծրագրեր, հենց Ներքին Գետաշենից սկսել և առաջին տեղում է Ներքին Գետաշենում գտնվող Կոթավանք եկեղեցու վերանորոգումը:

Կա՞ն կազմակեպություններ որոնց հետ համագործակցում եք:
     Այս հարցին պատասխանեց «Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոլանդ Ճռիկյանը:
     Այո, կան կազմակերպություններ, որոնց հետ համագործակցում ենք, սակայն առաջնահերթ նշեմ, թերևս, "Եվրասիական Երիտասարդական շարժումը", որի նպատակները համապատասխանում են մեր նպատակներին, սա էլ ակտիվ համագործակցության հիմք է հանդիսացել:

- Ինչպես տեղյակ ենք` փետրվարի 26-ին կայացավ Եվրասիական շարժման հիմնադիր համագումարը և Ձեր հիմնադրամը համարվում է հիմնադիր կազմակերպություններից: Ինչու՞ որորոշեցիք սկսել այս շարժումը:
     և ինչպե՞ս եղավ այդ համագործակցությունը:
     - Մենք այդ մասին տեղեկացել էինք մամուլից, որ մի քանի երիտասարդական կենտրոններ նման ցանկություն են հայտնել և մեր հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց, աջակցելու և օգնելու Եվրասիական Երիտասարդական շարժման ստեղծմանը և գործունեության հետագա զարգացմանը, այդ մասին քննարկելով մի քանի կազմակերպությունների և երիտասարդական կենտրոնների հետ ևս:
     Մենք արդեն Հիմնադիր համագումարի ժամանակ նշել ենք, թե ինչ նպատակներ ունի և, մեր երկրին և մեր թե ակտիվ, թե ոչ այդքան ակտիվ երիտասարդներին ինչ կարող է տալ: Հիմնական շեշտը դրվելու է երիտասարդների զբաղվածության վրա:
     Ի տարբերություն այլ կառույցների, այլ երիտասարդական շարժումների ու կազմակերպությունների, որոնք ինչպես տեսնում ենք գրեթե գործում են միայն Երևանում, իսկ իրենց գործունեությունը դուրս չի գալիս Հայաստանի շրջաններ և մարզեր, մենք աշխատում ենք ստեղծել մեր ստորաբաժանումները Հայաստանի բոլոր շրջաններում:

Եվրասիական Երիտասարդական շարժումը Հայաստանում էական բան կփոխի՞:

- Ես վստահ եմ և կարող եմ հստակ ասել, որ Եվրասիական Երիտասարդական շարժումը իհարկե շատ բան կփոխի և կլինեն նորամուծություններ: Հատկապես հաշվի են առնվելու բոլոր մարզերը: Լինելու են բազմապիսի միջոցառումներ և այդ միջոցառումներին կմասնակցեն բոլոր երիտասարդները:

Հարցազույցը վարեց Լուսինե Պետրոսյանը


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
4964 | 12 | 0
Facebook