Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

«Արտ Ֆեստ 2017» փառատոնի փակումն ու մրցանակակիրները

Art Fest
Автор:
Art Fest
11:07, Среда, 21 Июня, 2017 года
«Արտ Ֆեստ 2017» փառատոնի փակումն ու մրցանակակիրները

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հունիսի 19–ին կայացավ «Արտ Ֆեստ 2017» -ի մրցանակաբաշխությունն ու փակման արարողությունը։ Թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, նորաձևության ցուցադրություն, ցուցահանդեսներ, համերգներ, գրական ընթերցումներ, վարպետության դասեր, հանդիպումներ արվեստի հայտնի գործիչների հետ և ոչ միայն։ Փառատոնն այս ամենով 10 օր ավելի գունավոր դարձրեց ամառային օրերը Երևանում։


    

Tert.am Life–ի հետ զրույցում փառատոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Դավիթ Հակոբյանը նշեց, որ տարեցտարի փառատոնն ավելի է ընդլայնվում։


    

«Փառատոնը շատ լավ է անցել։ Ինքս շատ գոհ եմ։ Բավականին համարձակ, հետաքրքիր ու լավ աշխատանքներ կային։ Համարձակորեն կարող եմ առաջարկել, որ այդ աշխատանքները մասնակցեն այլ փառատոնների։ Ես չեմ ուզում անուններ նշել, բայց տարեցտարի նկատվում է, որ փառատոնի մասնակիցներն ավելի են աշխատում իրենց գործերի վրա։ Մեր գերխնդիրն այն է, որ ստեղծենք հարթակ, որտեղ երիտասարդները համարձակորեն կդրսևորեն իրենց», – ասաց Դավիթ Հակոբյանը։


    

Ստեղծագործ երիտասարդներն այս տարի մրցում էին արվեստի հետևյալ տեսակներում` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, դեկորատիվ–կիրառական արվեստ, գրականություն, որը, ի դեպ, այս տարվա նորությունն էր և նվիրված էր արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին։ Առաջին անգամ փառատոնում դրամական մրցանակ է սահմանվել. 100.000 դրամ պարգև։ Այն սահմանել է Ռուբեն Հովսեփյանի ընտանիքը։


    

«Մասնակիցների տարեցտարի աճող թիվը, կարծում եմ, լավագույն փաստն է, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։ Այս տարի մենք ունեցանք կարևոր ձեռքբերում. հայ-ուկրաինական մշակութային համագործակցության հուշագիր ստորագրեցինք։ Սա ենթադրում է, որ մենք որոշակի նախագծեր ենք նախապատրաստել, որոնք կիրականացնենք 2018 թվականին։ Այն հնարավորություն կընձեռի մեր երիտասարդներին ներկայանալ արտերկրում։ Կարծում եմ` սա իսկապես լավ ձեռքբերում էր։ Այս տարի ունեինք նաև հյուրեր Շվեդիայից։ Նրանց հետ նույնպես ունենք որոշակի պայմանավորվածություններ, որ փառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվեն Կաննի փառատոնում», – նշեց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը։


    

«Արտ Ֆեստ» այս տարի հյուրընկալել էր պատվավոր հյուրերի և մասնակիցների ԱՊՀ երկրներից և Եվրոպայից։ Մասնավորապես այս օրերին Երևանում էին ուկրաինական, շվեդական, ղազախական և այլ երկրների պատվիրակություններ։


    

Ներկայացնում ենք «Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնի հաղթողներին.


    

Կինոարվեստ


    

1. Լավագույն ֆիլմ - «Հայրերի հող» ռեժիսոր և պրոդյուսեր՝ Շողեր Պետրոսյան

2. Best Directօr – Liliya Tkach "Freelance" - Russia

3. Լավագույն օպերատոր – Վազգեն Մարտիրոսյան «Հայրերի հող»

4. Լավագույն դերասանուհի – Էմիլյա Նալբանդյան «Հայրերի հող»

5. Լավագույն դերասան – Ներսես Ավետիսյան «Ալֆա-Օմեգա»

6. Best Cօmpօser –Rajesh Kapօօr "The Pօster" - India


    

Գրականություն


    

7. Լավագույն պիես – Հրանտ Շիրինյան «Թաիթի» պիես


    

Երգարվեստ


    

8. Լավագույն դասական երգիչ – Սևակ Մուսախանյան

9. Լավագույն դասական երգիչ – Սարգիս Ռուստամյան

10. Լավագույն դասական երգչուհի – Անի Ծատուրյան

11. Լավագույն դասական երգչուհի - Արփինե Մարտիրոսյան

12. Լավագույն էստրադային երգիչ – Սուրեն Պողոսյան

13. Լավագույն էստրադային երգիչ – Հենրի Խաչատրյան

14. Լավագույն էստրադային երգչուհի – Վիկտորյա Ադամյան

15. Լավագույն էստրադային երգչուհի – Սեդա Հակոբյան

16. Լավագույն ժողովրդական երգչուհի – Վարսիկ Գրիգորյան

17. Լավագույն ժողովրդական երգիչ – Հրանտ Մուրադյան

18. Լավագույն երգչախումբ – Էմոուշն- Ուկրաինա

19. Լավագույն երգչախումբ – Նաիրյան վոկալ


    

Կերպարվեստ


    

20. Լավագույն քանդակ – Գրիգոր Դարբինյան

21. Լավագույն քանդակ – Ալիսա Գևորգյան

22. Լավագույն քանդակ – Նարեկ Կնյազյան

23. Լավագույն քանդակ – Զամոկ Սարգսյան


    

24. Լավագույն գեղանկար – Շուշան Գևորգյան

25. Լավագույն գեղանկար – Թելման Նաջարյան

26. Լավագույն գեղանկար – Սաթենիկ Բաղդասարյան

27. Լավագույն գեղանկար – Լուսինե Աբրահամյան


    

28. Լավագույն գրաֆիկա - Սերյոժա Ալեքսանյան

29. Լավագույն գրաֆիկա - Մանե Ղարիբյան

30. Լավագույն գրաֆիկա - Կարո Հաջի-Ասլանյան

31. Լավագույն գրաֆիկա - Էդիտա Մուրադյան


    

32. Լավագույն լուսանկար – Լուսինե Սարուխանյան

33. Լավագույն լուսանկար – Լուսինե Ազիզյան

34. Լավագույն լուսանկար – Սերգեյ Ռիժկով ռուսերեն

35. Լավագույն լուսանկար – Աննա Խաչատրյան


    

Դեկորատիվ-կիրառական արվեստ


    

36. Լավագույն ստեղծագործություն – Արծրուն Մանուկյան

37. Լավագույն ստեղծագործություն- Սուսաննա Դեմիրճյան

38. Լավագույն ստեղծագործություն – Արմեն Հովհաննիսյան

39. Լավագույն ստեղծագործություն – Աստղիկ Պետրոսյան

40. Ժյուրիի հատուկ մրցանակ - Արմեն Հովհաննիսյան` տիկնիկագործության զարգացումը խթանելու համար


    

Թատերական արվեստ


    

41. Լավագույն ներկայացում – «Եթե» բեմադրիչ՝ Անի Արզումանյան

42. Լավագույն տղամարդ դերակատար – Գրիգոր Գրիգորյան «Central Park West»

43. Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար – Պապ Իսպիրյան «Շեքսպիրյան կրքեր»

44. Էպիզոդի լավագույն տղամարդ դերակատար –Մուշեղ Սիմոնյան «Անաստվածային կատակերգություն»

45. Լավագույն կին դերակատար - Տաթև Հոռոփյան «Դեկամերոն»

46. Լավագույն կին դերակատար - Մայա Հարությունյան «Մեր բակի խենթերը»

47. Լավագույն անսամբլային ներկայացում - Ժյուրիի հատուկ մրցանակ – «Մեր բակի խենթերը» Թիվ 1 տարածաշրջանային պետական քոլեջ


    

48. Լավագույն սցենոգրաֆիա – «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրիչ՝ Լուսինե Երնջակյան

49. Best Scenգgraphy - "Like Children" DIY Theatre, Ukraine

50. Ժյուրիի հատուկ մրցանակ - Երևանի մշակույթի պետական քոլեջ՝ երիտասարդների շրջանում հայրենասիրական ոգին բարձր պահելու համար։

51. Լավագույն պարային ներկայացում - «Պարֆյումեր» բալետմայստեր՝ Մերի Սարգսյան

52. Լավագույն պարային ներկայացում - «Նազենիկ» բալետմայստեր՝ Մարիետա Բաղդասարյան

53. Լավագույն պարային ներկայացում - «Վեստսայդյան պատմություն» բալետմայստեր՝ Լիլիթ Հայրապետյան

54. Լավագույն պարուհի - Անի Գրիգորյան «Բեռնարդա Ալբայի ընտանիքը»

55. Լավագույն պարող - Գոռ Գալուստյան «Պարֆումեր»


    

Հագուստի մոդելավորում


    

56. Տղամարդու հագուստի լավագույն հավաքածու – «Վիկտորիանական սիմվոլիզմ»` Վարդուհի Բարսեղյան

57. Կնոջ հագուստի լավագույն հավաքածու – «Նռան գույնը»` Տաթև Ահարոնյան

58. Լավագույն ազգային հավաքածու – «Ախթամարի գանձերը»` Լիլիթ Դոխոյան

59. Լավագույն երիտասարդական հավաքածու - Military Հասմիկ Բարոյան

60. Լավագույն կրեատիվ գաղափար - «Երկրաչափական մարմինների շարժում» - Մանե Մեսրոպյան, Աշխեն Բաբայան

Источник: http://life.tert.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5694 | 0 | 0
Facebook