Չնայած կարճ կենսագրությանը, «Արահետ» պրոդյուսերական կենտրոնը հաստատուն քայլերով արդեն իր ուրույն տեղն է գրավում մշակութային կյանքում: Կենտրոնի թատերական ստուդիայում 2 տարի 6 ամսվա ընթացքում 10 տարեկան և բարձր տղաներին ու աղջիկներին ուսուցանվում է դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում, համաշխարհային թատրոնի և կինոյի պատմություն: Ստուդիայի սաների համար գործում են անվճար գրադարան և ֆիլմադարան:
Գործում են անհատական դասընթացներ: «ԱՐԱՀԵՏ» պրոդյուսերական կենտրոնի քասթինգ ստուդիաում հրավիրվում են դերասանների և շնորհալի անձանց, առանց տարիքային սահմանափակման ներկայացնելու տարբեր հեռուստաընկերությունների, հեռուստա-կոմերցիոն պրոյեկտներում նկարահանվելու համար:
Պրոդյուսերական կենտրոնի լուսանկարչական խմբակում սաները սովորում են դիմանկարչություն,
բնանկարչություն, գեղարվեստական լուսանկարչություն: «ԱՐԱՀԵՏ» պրոդյուսերական կենտրոնի լուսանկարչական խմբակում սաները սովորում են դիմանկարչություն, բնանկարչություն, գեղարվեստական լուսանկարչություն:
Լավագույն ուսանողների համար կազմակերպվում են ցուցահանդեսներ։