Սև ու սպիտակ, կեղծ ու շիտակ,
Կեղծ «բարերպաշտ» , «դաժան» բարի...
Խառնվել է դարը դարին:
Այս ամենին ո՞նց դիմանանք, գլուխ հանենք ու հասկանանք...
Պետք է միայն լուռ համբերենք,
Թացը չորից մենք տարբերենք,
Հույսը դնենք Աստծո վրա ու հավատանք՝
Կգա օրը դատաստանի,
Սև ու սպիտակ, կեղծ ու շիտակ
Կեղծ «բարերպաշտ» , «դաժան» բարի...
Ամեն մեկը կարժանանա
Դրախտ-դժոխք հանգրվանին...