Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Անծանոթ մարդիկ փորձել են կպնել իմ բարոյականությանը. Էլեն Ասատրյանը՝ իր սկանդալային լուսանկարի մասին

Top News
Пресс-секретарь:
Top News
12:07, Понедельник, 01 Мая, 2017 года
Անծանոթ մարդիկ փորձել են կպնել իմ բարոյականությանը. Էլեն Ասատրյանը՝ իր սկանդալային լուսանկարի մասին

Life.panorama.am-ը գրում է. «Առաջնորդները» հեռուստասերիալից հայտնի երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը քննդատությունների է արժանացել:

«Դերասանուհի Էլեն Ասատրյանը քաղաքում կիսամերկ է շրջում: Էլեն ջան, հասկացանք, որ քեզ ուշադրություն է հարկավոր հակառակ սեռի կողմից, բայց դե մի պահ էլ մտածի Հայաստանա, փոքր երկիրա, անպայման էր սաղ քեզ սենց տենային», - այս բովանդակությամբ հրապարակումը էլ ավելի է հրահրել խոսակցությունները, որի մասին էլ կայքը խոսել է Էլենի հետ:

    
«Նախ պետք է ասեմ, որ իմ այդ կերպարը ամերիկաբնակ երգիչ Սաքո Հարությունյանի «Ես խենթի պես» տեսահոլովակից էր, դա իմ առօրյա հագուստը չէ: Ցավում եմ, որ այսօր նման էժանագին հրապարակումեր են տարածվում, որն անգամ գրագետ գրված չէր, ցավում եմ նաեւ, որ մեկնաբաություններ են գրում այն աղջիկները, ովքեր անգամ անձնական կյանք ունեն, բայց, միեւնույն է, չեն ապրում իրենց կյանքով ու մյուսների քննադատություններով են զբաղված: Թե հրապարկման, թե մեկնաբանությունների մեջ կան անձնական վիրավորանքներ, բայց հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ: Անծանոթ մարդիկ փորձել են կպնել իմ բարոյականությանը, բայց ինչ իրավունքով: Եթե քննադատվեր իմ խաղը, իմ գործունեությունը, գուցե որոշեի արդարանալ հեռուստադիտողի առաջ, բայց եթե մարդիկ առանց ինձ ճանաչելու վիրավորում են, ապա արդարանալու կարիք չունեմ: Ես մեղավոր չեմ էն մարդկանց առաջ, ովքեր առանց ինձ ճանաչելու, իմ մասին կարծիք են կազմում, մեղավոր կլինեմ միայն նրանց առաջ, ովքեր ինձ ճանաչում են, մտերիմ են ու իմ պահվացքով կարող են վատ կարծիք ունենալ», - նշեց դրեասանուհին ու շարունակեց.
«Գուցե նկարում ես բաց էի հագնված, բայց, եթե նայենք այսօրվա երիտասարդությանը, ինչու ոչ հանրային մարդկանց, նրանք եւս բաց են հագնվում, բայց նրանց անունն իմ նման չի շահարկվում: Ինձ չի թվում, որ ես այն օղակն էի, որից կախվել պետք էր, որովհետեւ ես երբեւէ չեմ անցնում չափը: Առօրյայում ես հագնվում եմ այնպես, ինչպես կամենում եմ, եթե ցանկանամ առօրյայում եւս հագնվել այդ նկարի նման, ապա հաստատ այս մեկնաբանություններն ինձ վրա ոչ մի ազդեցություն չեն ունենա: Վատ մեկնաբանությունների հեղինակներին մաղթում եմ երջանկություն ու ցավում նրանց համար»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4977 | 0 | 0
Facebook