Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Կարմիր աչքերի էֆեկտ

Yerevan News
Пресс-секретарь:
Yerevan News
16:01, Пятница, 31 Марта, 2017 года
Կարմիր աչքերի էֆեկտ

Կարծում եմ ՝ չկա մեկը, ով չունի նկար, որում իր աչքերը կարմիր են: Իսկ եթե կան այդպիսինները, ովքեր չունեն ՝ իմացեք, որ գոյություն ունի կարմիր աչքերի էֆեկտ, որտեղ առողջ աչքեր ունեցող մարդու մոտ՝ նկարվելուց հետո, նկարում ստացվում են կարմիր գույնի աչքեր:
     Ինչու ?
     Պատճառը այն է, որ հատկապես մութ պայմաններում մեր աչքի բիբը լայնանում է՝ ավելի մեծ քանակով լույս կլանելու համար: Լուսանկարող սարքը այդ ժամանակ հաճախ ավտոմատ միացնում է լուսատուն «вспышка» , կամ դա անում է լուսանկարողը. իսկ այդ ուժեղ լույսից աչքը պաշտպանելու համար մեր աչքի բիբը նեղանում է, սակայն այդ պրոցեսն այնքան արագ է լինում, որ հաճախ նա չի հասցնում նեղանալ ու լույսը ՝ անցնելով բբի միջով հասնում է ցանցաթաղանթին, որը մազանոթներով հարուստ «թաղանթ» է: Ցանցաթաղանթի վրա ընկելուց հետո լույսը հասցնում է հետ վերադառնալ բբի միջով դեպի լուսանկարչական սարքի օբյետիվ ու արդյունքում նկարում ստացվում է կարմիր աչքեր:
     Աչքերի կարմիր գույնը պայմանավորված է Ձեր արյան գույնով:
     Իսկ դրանից խուսափելու համար ուղղակի պետք է լուսատուն «вспышка» հանել սարքի վրայից և դիրքը փոխել, իսկ եթե նկարում եք հեռախոսով ուրեմն լույս վառեք կամ անջատեք լուսատուն, եթե դա հնարավոր է:

Источник: mamul.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7113 | 0 | 0
Facebook