Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

«Դժվարություններ կան, բայց երջանիկ եմ». Արեւիկ Ալավերդյանը՝ որդու հետ Հայաստան այցի մասին

Եթերի ցեց
Автор:
Եթերի ցեց
17:49, Четверг, 23 Марта, 2017 года
«Դժվարություններ կան, բայց երջանիկ եմ». Արեւիկ Ալավերդյանը՝ որդու հետ Հայաստան այցի մասին

Փարիզաբնակ Արեւիկ Ալավերդյանը որդու` 3 ամսական Դավիթի հետ, ժամանել է Հայաստան, որտեղ երգչուհու ընտանիքն առաջին անգամ հանդիպել է փոքրիկին:

NEWS.am STYLE-ը զրուցել է Արեւիկի հետ` պարզելու, թե ինչպես է Դավիթն իրեն զգում հայրենիքում, ծնողներից ում բնավորությունն է ժառանգել եւ որքանով է մայրությունը փոխել երգչուհու կյանքը:
    
    

-Արեւիկ, որդուդ հետ առաջին անգամ ես Հայաստանում: Հետագայում է՞լ ես նրա հետ հաճախ գալու հայրենիք:

-Այո, բացումն արեցինք (ծիծաղում է): Վստահ եմ` երբ մեծանա, նա ինքը ցանկություն կհայտնի հաճախակի գալ Հայաստան:
    
    

-Դավիթը հե՞շտ հարմարվեց այստեղի միջավայրին:

-Այո, շատ հեշտ հարմարվեց։ Կարելի է ասել` անմիջապես անցավ հայկական ռեժիմին (ժպտում է): Կարծում եմ` իր հայրիկից է ժառանգել շուտ հարմարվող բնավորությունը:
    
    

-Կպատմե՞ս` ինչպիսի երեխա է Դավիթը:

-Խելոք է, բայց միեւնույն ժամանակ` ակտիվ։ Չափազանց շարժուն երեխա է:
    
    

-Արդեն նկատվո՞ւմ է, թե ում բնավորության գծերն է ժառանգել` քո՞, թե՞ ամուսնուդ:

-Կարծում եմ` ավելի շատ ամուսնուս, բայց աստիճանաբար արդեն ավելի նկատելի կդառնա։
    
    

-Կյանքդ շա՞տ է փոխվել մայրանալուց հետո:

-Շատ… Փորձում եմ հարմարվել ամեն ինչին: Ամուսինս շատ է օգնում երեխայի խնամքի հարցում, շատ է սիրում զբաղվել նրանով: Նրանք շատ կապված են: Ահռելի պատասխանատվություն ենք զգում: Եթե անկեղծ` Դավիթը մեզ շատ է փոխել` լավ իմաստով: Դժվարություններ, իհարկե, կան, բայց երջանիկ եմ: Շնորհակալ եմ Աստծուն, որ մայր եմ:
    
    

-Ինչպիսի՞ն են Դավիթի եւ Անուշիկի դստեր` Մայայի հարաբերությունները: Արդեն ընկերացե՞լ են:

-Մայան շատ է սիրում եղբորը, անդադար նրա անունն է տալիս: Բայց Մայան այնքան շատ է սիրում իր պապիկին, որ Դավիթին միայն նրա հանդեպ է խանդում (ծիծաղում է):
    
    

-Հարազատներից ո՞ւմ հետ է ամենից շատ կապվել որդիդ:

-Հատուկ կապվածություն ոչ մեկի հանդեպ չեմ զգում: Շատ մարդամոտ է, բոլորի մոտ շատ հանգիստ մնում է: Ինձ հետ է շատ կապված: Հայացքով անդադար հետեւում է ինձ:
    
    

-Արեւիկ, առջեւում Փարիզում կայանալիք Armenian Europe Music Awards-ն է։ Քեզ կրկին կտեսնե՞նք բեմում։

-Այո, առջեւում մեծ միջոցառում է մեզ սպասվում: Ճիշտն ասած` ես չեմ երգելու: Չցանկացա` միայն այն պատճառով, որ հիմնադիրն ամուսինս է եւ որ նոր աշխատանք չունեմ: Ամուսնուս հետ միասին համեստորեն մրցանակ կհանձնեմ (ծիծաղում է): Մյուս մրցանակաբաշխության ժամանակ արդեն անպայման կներկայանամ նոր աշխատանքով:
    
    

Սյունե Առաքելյան
     Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի Facebook-ի էջից

NEWS.am STYLE

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5802 | 0 | 0
Facebook