Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

«Փոխնակ մայրը» հեռուստասերիալի Թամարա Գեւորգյանը՝ իր մասնակցությամբ բաց տեսարանների մասին

Եթերի ցեց
Автор:
Եթերի ցեց
12:55, Понедельник, 20 Марта, 2017 года
«Փոխնակ մայրը» հեռուստասերիալի Թամարա Գեւորգյանը՝ իր մասնակցությամբ բաց տեսարանների մասին
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

«Իմ անցյալի դիմանկարը» ՝ այսպես է կոչվում գեղարվեստական նոր ֆիլմը, որի գլխավոր դերակատարներից մեկը Թամարա Գեւորգյանն է: «Փոխնակ մայրը» հեռուստասերիալից հայտնի դերասանուհին նշել է, որ թեեւ նկարահանումները համընկել են, զուգահեռ աշխատանքներն անցել են հարթ եւ առանց խնդիրների:
     «Առաջարկը ստացել եմ նախորդ աշնանը: Ռեժիսորի` Ֆիլիպ Պողոսյանի հետ կարճամետրաժ ֆիլմի շրջանակում աշխատելու փորձ ունեցել եմ: Փակագծերը չբացելով` նշեմ, որ հիմքում իրական պատմություն է, ինչը հենց սկզբից ինձ հետաքրքրեց: Հոգեբանական ֆիլմ է մի տղամարդու մասին, ով անձնական ողբերգության պատճառով չի կարողանում պահել իր կյանքի երկու կանանց՝ երկու հերոսուհիների, որոնք ծայրահեղ տարբեր են», -BRAVO.am-ին ասել է նա եւ հավելել, որ հասցրել է սիրել եւ հասկանալ իր մարմնավորած կերպարին` Մարիային:
     Թամարայի հետ զրուցել ենք նաեւ ֆիլմում առկա բաց տեսարանների մասին. «Ի վերջո, սա իմ մասնագիտությունն է: Ինձ շրջապատող մարդիկ գիտեն, թե ես ինչ ֆանատիզմով եմ նայում դերասանի մասնագիտությանը: Քննադատությունների պատրաստ եմ միանշանակ, եթե դա իմ խաղի ու պրոֆեսիոնալիզմի մասին է: Իսկ բաց մեջք եւ բաց ոտքեր տեսնում ենք ամեն քայլափոխի»:
     Դերասանուհին կարծում է, որ սերիալային դադարը երկար չի տեւի եւ շուտով նոր կերպարով կրկին էկրանին կլինի:
    
     Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
     Լուսանկարները` Թամարա Գեւորգյանի անձնական արխիվից

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6175 | 0 | 0
Facebook