Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

ԿՐՔԻ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

13:57, Суббота, 04 Марта, 2017 года
ԿՐՔԻ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
     Հոգեբանական անդամահատություն:
     Ահա մեր երկրում տեղի ունեցողը: Արտաքին ուժերից տրված հրամանով և ներքին թշնամիների կատարմամբ բարոյական անդամահատության է ենթարկվում հայությունը, նրա հոգևոր էությունը: Հեռուստատեսությամբ, էլ. կայքերով խղճի, խոսքի ազատության անվան տակ փորձեր են կատարվում մեր ժողովրդի սրտից կտրել, նետել իր բոլոր սրբությունները, ինչպես և մարդկային այն բոլոր առաքինությունները, որոնց շնորհիվ է մեր ազգը ապրում և ստեղծագործում իր և մարդկության համար: Մեկիկ-մեկիկ հայության սրտից և ուղեղից փորձում են հեռացնել այն ամենը, որի շնորհիվ միայն, որպես ազգ, նա կարողացել է դարերով դիմագրավել իսլամ-արևելքի հայասպան փորձերին:
     Արտասահմաններում ու Հայաստանում օտարացածի և այլասերվածի ձեր այլանդակ ապրումներով մի չափեք մեր Քրիստոսապաշտ ոգին, լռեք, եթե չեք կարող վահան ու պաշտպանություն ընձեռել մեզ, լռեք և մի խրախուսեք մեր դահիճների հոգեսպանության փորձերը:
     Աստվածասպան ամբոխ, մեր ազգի վատասերված տականքներ, որ ամեն օր խաչ եք հանում այն ամենը, ինչը որ ազգային է, ինչը որ մեր զավակներինն է: Սահմանում խաղաղ չէ...
     Զինվորի հայր
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3595 | 0 | 0
Facebook