Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Բամբասանքի ու հայհոյության մասին (Սբ. Հովհան Մանդակունի)

22:30, Понедельник, 12 Декабря, 2016 года
Բամբասանքի ու հայհոյության մասին (Սբ. Հովհան Մանդակունի)

Ո՞վ է ավելի անամոթ, քան նա, ով գիտի իր մեղքերն ու սխալները և դրանք անտեսելով` քրքրում է եղբոր վարքը և շատերի մոտ բամբասաում նրան: Ի՞նչ օգուտ ես ստանում բամբասանքներիցդ, կամքիդ ո՞ր ցանկությունը կատարեցիր և կամ ի՞նչ հարստություն շահեցիր. քա՞ղցդ հագեցրեց բամբասանքդ, թե՞ մերկությունդ ծածկեց:
     Ինչպիսի՜ տանջանքների պիտի դատապարտվեն նրանք, ովքեր կբամբասեն ոչ միայն եղբայրներին, այլ նաև` վարդապետներին ու քահանաներին:
     Քրիստոս ասում է. «Ով ձեզ է ընդունում, ընդունում է ինձ, և նա ով ձեզ է անարգում, ինձ է անարգում» (Մատթ.10: 40, Ղուկ.10: 16):
     Աշխարհական ես, մի բամբասիր ու մի՛հայհոյիր քահանայության պատիվը:
     Հրաման չստացար քննելու որևէ մեկի մեղքերը, ուր մնաց թե քահանայինը. Աստված է քննողն ու դատողը, դու ինչու՞ ես քննում, դատում և հայհոյում: Քննիր ու դատիր քո՛ վարքը, ոչ՛թե քահանաներինը: Եթե նա ուղիղ չէ հավատի մեջ և սխալ բաներ է ուսուցանում, փախի՛ր նրանից. մի՛ մոտենա, մի՛ ճաշակիր և մի՛ հաղորդակցվիր նրա հետ և մի՛ շփվիր:
     Հավատը քննելը քոնն է, իսկ վարքը դատելը` Աստծունը:
     Դու հրաման չստացա՛ր բամբասելու և արհամարհելու, որովհետև ոչ թե մարդու, այլ Աստծուն ես հայհոյում և արհամարհում: Մի ասա թե ճիշտ է բամբասանքս, և բոլորը գիտեն: Քանզի եթե ճիշտ է, ապա ոչ թե մեր, Այլ Դատավորի քննելու բանն է: Տե՛ս, որ մահապարտին բոլորը չէ, որ քննում ու դատում են, այլ միայն դատավորները: Սուրբերինն է դատելը, և անարատներինն է հանդիմանելը:
     Չես սոսկում ու դողում ուրիշի դատաստանը դատելուց, ո՛չ թե մարդու արհամարհեցիր ու անարգեցիր, այլ Աստծուն և հափշտակելով Նրա պատիվն ու իշխանությունը` Նրա դատաստանն ես դատում` չհիշելով Սուրբ Ավետարանի այն խոսքը, որ ասում է . «Մի դատեք, որպեսզի չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նույնով դուք եք դատվելու» (Մատթեոս.7: 1):
     Եվ ինչն է առավել անօրենություն, քան այն, որ Աստծու օրենքները չեն կատարում, այլ տեր ու դատող են լինում: «Կա մեկ Օրենսդիր ու Դատավոր, որ փրկում է, ապրեցնում և կորստյան մատնում» (տես Հակոբոս.4: 12):
     Տե՛ս, որ մարտնչում ես ո՛չ թե քահանայի, այլ Աստծու դեմ.Ով նրան շնորհեց քահանայության պատիվը:
    

    
     Վարդան Վարդանյան ք. Վանաձոր
     12.12.2016
    

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4081 | 0 | 0
Facebook