Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Բաց դաս զորամասում

12:25, Суббота, 21 Января, 2017 года
Բաց դաս զորամասում
     20.01.2017թ. 9-րդ դասարանի ՆԶՊ-ի դասն անցկացվեց 55035 զորամասում: Դասի թեման էր՝ «Մարտավարության հիմունքներ» . «Մոտոհրաձգային ջոկի սպառազինությունը տանկերի և զրահամեքենաների դեմ պայքարելիս»: Աշակերտներին դիմավորեց դիվիզիոնի հրամանատար մայոր Ա. Օհանյանը: Նա ողջունեց աշակերտներին, զինղեկ Ա. Սուքիասյանին, ապա կատարեցին շրջայց զորամասի ամբողջ տարածքում. զորանոցներ, բուժկետ. ճաշարան, սպորտհրապարակ, պահակակետ, ավտոպարկ: Դասը մեծ ոգևորությամբ անցկացվեց, որից հետո մայոր Օհանյանը ցուցադրեց և մանրամասն բացատրեց հակատանկային միջոցներից «Հակատանկային կառավարվող հրթիռային համակարգը»: Վերջում ցուցադրվեց զորամասի մարտական դրոշը: Մայոր Օհանյանը առաջադրեց հարցեր նաև զորամասի մարտական դրոշի վերաբերյալ: Աշակերտների պատասխանները մեծ ոգևորություն առաջացրին, հատկապես աչքի ընկավ Գայանեն՝ նշելով, որ զորամասի մարտական դրոշը տվյալ զորամասի խորհրդանիշն է, որը յուրաքանչյուր զինվորի և սպայի հիշեցնում է սրբազան պարտքի մասին՝ անձնվիրաբար ծառայել մայր հայրենիքին:
     Դասը նպատակային էր, օրինակելի, հայրենասիրական դաստիարակությամբ առլեցուն:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4827 | 0 | 0
Facebook