Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 06 Октября, 2024 года

Статьи

«Դե՛ն շպրտեք առանց արմատ, արհեստականորեն ստեղծված յուրաքանչյուր հարաբերություն»:

14:06, Понедельник, 05 Декабря, 2016 года
«Դե՛ն շպրտեք առանց արմատ, արհեստականորեն ստեղծված յուրաքանչյուր հարաբերություն»:
    

Արհեստականորեն ստեղծված հարաբերությունները, երբ երկուսից մեկն ուզում է դադարեցնել և մենք իրականում շատ ծանր ենք տանում, ընկնելով դեպրեսիաների ու տվայտանքների մեջ, պետք է շատ լուրջ վերենայել ու հասկանալ, իրականում դա իրենից ի՞նչ էր ներկայացնում: Մենք տեսնում ենք ծառը, որը կարող է կանաչել, կարող է պտուղներ տալ, բայց իրականում այնքան թույլ, հիվանդ ու նվաղ կարող է լինել արմատը, որ մի թեթև քամու ժամանակ վերջինս անգամ պտուղը վրան արմատախիլ կարող է լինել ու այլևս վերականգնվելու ենթական չլինել: Իսկ մի քանի կանաչ տերևով ծառը կարող է ունենալ խորը արմատներ, որ անգամ փոթորիկը ընդունակ չի լինի արմատախիլ անելու: Այդպիսին են նաև մարդկային հարաբերությունները, առանց արմատի ծաղկած ծառեր նկարելու փոխարեն, մենք պետք է կարողնանաք ջրել հողը, սնուցել, պարարտացնել և ամրացնել արմատը, այլապես անիմաստ է նստել ու սպասել, թե մի օր առանց արմատ ծառը կարող է մեզ պտուղ տալ կամ արևից պաշտպանել:

Ժամանակն է ցույց տալիս բաժակը լիքն է թե՞ դատարկ:
     Ժամանակն է ապացուցում իրականում դու գործ ունես արմատի թե՞ օդում բառեր շաղ տվող որևէ մեկի հետ:
     Ընկերություն, սեր, ընտանիք, յուրաքանչյուր հարաբերության մեջ՝ երբեք ու երբեք արհեստական ոչինչ պետք չէ մտցնել, մենք շատ արագ կարող ենք կորցնել, ցավել ու դադարել ապրել:
     Փնտրենք արմատ, որ ունենաք առողջ շափունմներ, որ կարողանաք հենվել, այլապես թեթև քամուց ճոճվող և ինքնատապալման գնացող հարաբերություններն ամենուր են:
     Հեղ. Գոհար Մեժլումյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5190 | 0 | 0
Facebook