Ողջամիտ ծուլություն
Ամբողջ սպասքը, հետո հատակները լվանալը, հետո երեք օրվա ճաշ եփելը, երեխայի դասերը ստուգելը, ամբողջ սպիտակեղենը արդուկելը, մինչ սիրելի ամուսինը բազմոցին նստած իր սիրելի ֆուտբոլն է դիտում։ Սա դասական տեսարան է, որն ուղեկցվում է նաեւ հանդիմանանքով լի հայացքներով՝ երկրորդ կեսի ուղղությամբ։ Տնարարությունը հրաշալի հատկանիշ է։ Եվ հենց դա են մեզ մեր մայրերը սովորեցրել տանը, նաեւ տնարարության ուսուցիչները՝ դպրոցում։ Բայց ամեն ինչ չափի մեջ է լավ։ Եվ եթե դուք էլ նստեք բազմոցին ու մեկ օր էլ ձեր ամուսնու հետ ֆուտբոլ դիտեք, աշխարհը շուռ չի գա։ Դրա փոխարեն այդ ողջամիտ ծուլությունը կուժգնացնի ձեր կանացիությունը, որն այդքան դուր է գալիս շատ տղամարդկանց։
Թեթեւ անփութություն
Աղջիկը պետք է կոկիկ լինի, այս մասին մենք լսում ենք մանկուց։ Կինեմատոգրաֆիան էլ ավելի է շեշտադրել այս մտայնությունը, ու դիտելով հոլիվուդյան գեղեցկուհիներին՝ մենք նորից ու նորից համոզվում ենք, որ մեր սանրվածքը, հագուստը, մատնահարդարումն ու կանացիության մյուս ատրիբուտները պետք է կատարյալ լինեն։ Զարմանալի է, բայց հենց այդ կատարյալությունն է յուրօրինակ օտարություն ստեղծում։ Եվ հակառակը՝ թեթեւ անփութությունը, շպարի բացակայությունը ու առյուծի կամ փիսիկի նկարով գեղեցիկ մաքուր վերնազգեստը կնոջ տեքսն ավելի հարմարավետ է դարձնում; Ավելին, նման տեսքը շատ տղամարդկանց շատ գրավիչ է թվում, եթե չասենք էրոտիկ։
Թեթեւամտություն
Շատերը սխալմամբ համարում են, որ լավ մայր, տնային տնտեսուհի ու կին դառնալու համար կյանքի հանդեպ պետք լուրջ վերաբերմունք ունենալ։ Ամենօրյա հոգսերը, գումարային հարցերի լուծումը, կենցաղային մանիպուլացումները կնոջից պահանջում են կենտրոնանալու, խնդիրները համակարգելու ու դրանց լուծման ուղիները գտնելու կարողություն։ Հենց տղամարդիկ դադարել են իրենց սիրելի կանանց մոտ պատուհաններ մագլցելը, կանայք են դադարել են թեթեւամիտ արարքներ գործել։