Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Вторник, 10 Декабря, 2024 года

Статьи

Գիտնականները մշակել են բիոնիկ առնանդամ էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող տղամարդկանց համար

01:27, Вторник, 29 Ноября, 2016 года
Գիտնականները մշակել են բիոնիկ առնանդամ էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող տղամարդկանց համար

Վիսկոնսինի համալսարանի ամերիկացի գիտնականները մոտ 20 սմ երկարության բիոնիկ առնանդամ են ստեղծել, որն «ակտիվանում է» տաքացնելիս։ Այս մշակումը կարող է օգնել այն տղամարդկանց, ովքեր տառապում են իմպոտենցիայով։

Հեռահար կառավարվող այս սարքը էրեկցիայի վիճակին է հասնում մինչեւ 42 աստիճան տաքանալու ժամանակ։ Այն վիրահատական ճանապարհով տեղադրում են առնանդամի մեջ, իսկ «անջատիչը», որը տաքացնում է պրոթեզը, գտնվում է շեքի շրջանում։ Հենց այն էլ հրաման է տալիս բարձրացնել հատուկ մետաղական պարուրի ջերմաստիճանը՝ հանգեցնելով էրեկցիայի։ Սեքսից հետո բիոնիկ առնանդամը հովանում է ու վերադառնում հանգիստ վիճակի։

Պրոթեզը պատրաստված է տիտանի ու նիկելի միաձուլվածքից՝ նիտինոլից, որը ունակ է փոխել իր ձեւը տարբեր ջերմաստիճանների ժամանակ։ Սարքի նախատիպը նախ կփորձարկվի կենդանիների վրա, իսկ մի քանի տարուց, եթե կենդանիների հետ փորձարկումները հաջող անցնեն, այն կստուգեն նաեւ մարդկանց վրա։

Որոշ տղամարդկանց իմպոտենցիայի բուժման ժամանակակից մեթոդները հարմար չեն, քանի որ նրանք արդեն ծավալուն վիրահատություններ են կատարել որովայնի, շագանակագեղձի կամ միզապարկի մասում, որից հետո նրանց մոտ շատ սպիացած հյուսվածքներ են պահպանվել։ Բայց տվյալ տեխնոլոգիան նրանց համար կարող է միանգամայն ընդունելի լինել։ Բացի դրանից պրոթեզը զգալիորեն քիչ բաղկացուցիչներ ունի, քան ներկայումս կիրառվող դրա անալոգները, ինչը նվազեցնում է ինֆեկցիաների հավանականությունը։


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6253 | 0 | 0
Facebook