Սիրտս վեր ունեմ. բերանիս համը տտիպ գինուց էր, կոկորդս թրջեմ,
Մի կնոջ սիրով առավոտ կանուխ մինչև երեկո հարբած անրջեմ:
Փողոցի լենքին դես ու դեն անեմ, տեսնողն իմանա` մլուլ եմ տալիս,
Անցնող-դարձողին աչք ածեմ մի քիչ, ականջս ընկնի` ո՞ր մեկն է գալիս:
Մակաբերելու էլ բան չմնա, ջրցան մեքենան հուշերս խռիվ
Սրբոտած քշի… Քուչի մեջ ասես ճիժ ու պիժ դարձյալ մղում են կռիվ…
-Արմե՛ն, այս խաղում բոլորն են ընկնում, տե՛ս, որ անպատճառ ծունկդ արյունի,
-Հարբել ես, տղա՛, վերաճառում ես առանց ունկնդիր վարքը կորյունի: