Տարոն Մարգարյանը «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակում ստացված նվիրատվությունների մասին.
«Անհրաժեշտ է պարբերաբար հանրությանը իրազեկել «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակում ստացված նվիրատվությունների շնորհիվ կրթօջախներում իրականացված աշխատանքների մասին: Մեր բնակիչները պետք է տեղյակ լինեն, թե որ դպրոցներում և որ մանկապարտեզներում ինչպիսի աշխատանքներ են իրականացվել: Մեր նպատակն ի սկզբանե եղել է կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը, ինչը, կարող ենք արդեն արձանագրել, որ այս ծրագրերի շնորհիվ հաջողվել է: Ու համոզված եմ, որ պարբերաբար հանրությանը ներկայացնելով նաև այդ նվիրատվությունների շնորհիվ իրականացված աշխատանքները՝ մենք մեծապես կնպաստենք այս ծրագրերի հանդեպ վստահության ամրապնդմանը»
#Երևանիքաղաքապետ #խորհրդակցություն #Օգնիրդպրոցիդ#Օգնիրմանկապարտեզիդ #կրթությանոլորտ