Հյուսիսային պողոտայում Երևանի ծննդյան օրվա միջոցառումների ծրագրի շրջանակում մեր համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին սպասում էր ևս մեկ գեղեցիկ անակնկալ՝ փողային նվագախմբերի տոնական քայլերթ։
Երևանի քաղաքապետարանի «Երևան» և ՀՀ պաշտպանության նախարարության փողային նվագախմբերի կատարմամբ երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ստացել ունկնդրելու ինչպես երևանյան, այնպես էլ հանրածանոթ ու սիրված մեղեդիներ:
#տոնականերևան #էրեբունիերևան2798 #արևիքաղաք #erebuniEVN2798