Ո՞ւր գնալ և ի՞նչ անել Երևանի ծննդյան օրը
Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, սիրով հրավիրում ենք ձեզ միասին տոնելու մայրաքաղաք Երևանի 2798 ամյակը։ Օրվա ընթացքում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ։ 10: 00-11: 30 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով 11: 00-12: 00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում 11: 30-19: 00 ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» /Սարյան պուրակ/ 12: 00-20: 00 «Արտադրված է Երևանում. ԳՕՍՏ...» ցուցահանդեսի բացում/Երևանի պատմության թանգարան/ 12: 30-13: 30 «Երևան՝ արևի քաղաք» կավճանկարչություն/Երևանի քաղաքապետարանի դիմաց/ 13: 00-22: 00 «Հնաոճ մեքենաների ցուցադրություն» /Շահումյանի հրապարակ/ 13: 30-18: 00 Մանկական տոնական ծրագրեր.տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ/Մանկական զբոսայգի/ 14: 00-15: 00 Պարօլիմպիկ մարզիկների, մասնակիցների երթ/Մոսկվակ/թ-ից Հանրապետության հրապարակ, Երևանի քաղաքապետարան/
14: 00-18: 00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի, լարախաղացության, ժողովրդական երգարվեստի տոնահանդես/Էրեբունի փողոց/ 14: 00-17: 30 Հայաստանյան ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի ողջույնի հարթակ/Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ/ 14: 30-22: 30 «Էրեբունի-Երևան» երիտասարդական ֆլեշմոբերի մեկնարկ/ամենուրեք/ 14: 30-15: 30 Փողային նվագախմբերի տոնական քայլերթ/Հյուսիսային պողոտա/ 14: 30-19: 00 «Նվիրում մայրաքաղաքին» ՀՀ մարզերի գեղարվեստական մաղթանքը/Շ. Ազնավուրի հրապարակ/ 15: 00-19: 30 «Երևանյան զբոսանք.հնի ու նորի հանդիպում» /Հյուսիսային պողոտա/ 15: 00-18: 00 ՈՒսանողական հարթակ/Կոնսերվատորիայի պուրակ/ 15: 30-17: 30 «Մարզական Երևան» սպորտային ցուցադրական ելույթներ/Ազատության հրապարակ/ 15: 30-18: 30 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն Երևանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ/Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/ 16: 00-20: 00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ/Կարապի լիճ/ 16: 00-18: 00 Տիկնիկների շքահանդես/Սայաթ–Նովա փողոց, Տիկնիկային թատրոնի դիմաց/ 16: 30-17: 30 Կինոլոգիա – վարժեցված սպորտային շների ցուցադրական ելույթ/Ազատության հրապարակ/ 16.30-18.30 Անվանի շախմատիստներին մրցակից են Երևանի շախմատի դպրոցների սաները /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/
17: 30-22: 00 «Իմ հայկական մայրաքաղաք» տոնահամերգ/Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ / 18: 00-20: 00 «Երևանյաներգեր» կարաոկե/Հյուսիսայինպողոտա/ 18: 30-21: 00 «Արևային ջազ» /Կասկադ համալիր, Գաֆէսճեան կենտրոն/ 18: 30-20: 00 Ազգագրական պարերի շքերթ/Ազատության հրապարակ/ 18: 30-20: 00 Դասական երաժշտության համերգ/Կոնսերվատորիայի դիմաց/ 19: 00-22: 00 «Արևի քաղաք» համերգ/ «Էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակ/ 19: 00-22: 30 «Հավերժող Երևան» ֆիլմի ցուցադրում/Կարապի լիճ/ 20: 00-22: 00 Ռոք համերգ/Ազատության հրապարակ/ 19: 30-22: 30 Հեղինակ կատարողների երեկո/Շ. Ազնավուրի հրապարակ/ 20: 00-20: 30 Հեծանվավազք/Արգիշտիի, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ/ 22: 00-23: 30 Երիտասարդական դիսկոտեկ/Ազատության հրապարակ/ 22: 00 Տոնական հրավառություն Միջոցառումների ծրագրի ռուսերեն և անգլերեն տարբերակները կարող եք գտնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։ |