Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Երիտասարդ պատմագետները մասնակցեցին Գայանե Աթանեսյանի «Հայ բեմի թագուհին» գրքի շնորհանդեսին

22:01, Четверг, 22 Сентября, 2016 года
Երիտասարդ պատմագետները մասնակցեցին Գայանե Աթանեսյանի «Հայ բեմի թագուհին» գրքի շնորհանդեսին

Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Երիտասարդ պատմագետների ասոցացիայի անդամները ներկա էին բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Գայանե Աթանեսյանի՝ Վարդուհի Վարդերեսյանին նվիրված գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ մեծ դերասանուհու սիրելի վայրերից մեկում՝ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում:
     Ներկաների թվում էին նաև Վարդուհի Վարդերեսյանի ընկերները, գործընկերները, մտերիմներն ու հարազատները: Նրանք ներկայացրին Վարդուհու կյանքից մի շարք ուշագրավ դրվագներ, որոնք ամբողջացրին հերոսուհու՝ հայ բեմի թագուհուն բնորոշ կերպարը:

Երեկոն հագեցած էր երաժշտական նրբաճաշակ կատարումներով, դերասանուհիների մտերիմների հետաքրքիր հուշերով: Դահլիճում զգացվում էր նրա կենդանի ներկայությունը:

Շնորհավորում ենք և շնորհակալություն հայտնում մարդկային, հոգևոր բարձր արժանիքների տեր Գայանե Աթանեսյանին այս աշխատանքի համար, ինչը հայ իրականության մեջ առաջինն է և եզակի:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3634 | 0 | 0
Facebook