Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 21 Июля, 2024 года

Статьи

«Սարի աղջիկը» բարկացրել է ադրբեջանցի երգչուհուն. Անդրեն մեկնաբանում է Daf BAMA Music Awards-ի միջադեպը

Lusin
Автор:
Lusin
22:25, Суббота, 03 Сентября, 2016 года
«Սարի աղջիկը» բարկացրել է ադրբեջանցի երգչուհուն. Անդրեն մեկնաբանում է Daf BAMA Music Awards-ի միջադեպը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օրեր առաջ Գերմանիայում կայացած Daf BAMA երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հայ երգիչներ Անդրեն ու Սիրուշոն արժանացել են պարգեւների (Անդրեն` The Best Armenian Male Act, Սիրուշոն` The Best Armenian Female Act):

Մրցանկը ստանալիս Անդրեն բեմի վրա շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի իր երկրպագուներին, ինչն իհարկե, անտարբեր չի թողել մրցանակաբաշխությանը մասնակցող ադրբեջանական պատվիրակությանը` ի դեմս երգչուհի Այգուն Կյազիմովայի: Անդրեի շնորհակալական ելույթից մոտ մեկ ժամ հետո իր մրցանակը ստանալիս երգչուհին որոշել է հետ չմնալ եւ իր շնորհակալական խոսքում նշել է.

«Շնորհակալ եմ, իմ Ադրբեջան, շնորհակալ եմ, իմ Ղարաբաղ»:

Պարզվում է` ադրբեջանցիների զայրույթն իրականում ավելի խորը պատճառներ ունի.


    

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մրցանակաբաշխությունից առաջ` փորձի ժամանակ, ձայնը ստուգելու համար ես կատարեցի «Սարի աղջիկ» երգը, որը ինչպես գիտեք` «ադրբեջանցիներն իրենցն են համարում»: Տեսնելով, որ նրանք հետեւում են իմ փորձին` որոշեցի հենց այդ երգով կատարել իմ sound check-ը` եւս մեկ անգամ ցույց տալով, որ դա մեր երգն է: Այդ պահից սկսած զգում էի նրանց ուշադիր հայացքներն ինձ վրա», -նշեց երգիչը:

Անդրեի համար ծիծաղելի է ադրբեջանցի երգչուհու` Արցախին շնորհակալություն հայտնելը:

«Ացախում նրան ոչ ճանաչում են, ոչ էլ սիրում կամ ընդունում են իրեն եւ իր երկիրը. տենես` ինչո՞ւ է շնորհակալություն հյատնում...Ինչպես միշտ ադրբեջանցիներն ինքնախաբեությամբ են զբաղվում: Ինչքան «Սարի աղջիկ» երգն է իրենցը, նույնքան էլ` Արցախը: Նրան մեծ սիրով կհրավիրեի Արցախ, որին նա եվրոպական մեծ բեմից շնորհակալություն է հայտնում: Թե նա կտեսնի Արցախի ողջ գեղեցկությունը, թե արցախցին կծանոթանա իրեն շնորհակալություն հայտնող հարեւան երկրի` մեզ համար անհայտ ժողովրդական արտիստի հետ»:

Սյունե Առաքելյան

NEWS.am STYLE

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7617 | 0 | 0
Facebook