Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Июля, 2024 года

Статьи

Ամուսիններ լինելը մեր դեպքում միայն օգնում է. Մերի Ներսիսյան

Lusin
Автор:
Lusin
16:33, Суббота, 10 Сентября, 2016 года
Ամուսիններ լինելը մեր դեպքում միայն օգնում է. Մերի Ներսիսյան

Tert.am Life-ի այսօրվա զրուցակիցն Առաջին ալիքով հեռարձակվող «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն է: Հանրային ամենաբանիմաց մայրիկի ուշադրության կենտրոնում շարունակելու են մնալ երեխաներն ու մայրերը:


    

Հաղորդավարուհին պատմել է նոր եթերաշրջանում հաղորդման առաջիկա զարգացումների, «Մայրիկների ակումբ» -ի նոր ձևաչափի և ամուսին-պրոդյուսեր համատեղ աշխատանքի առավելությունների ու թերությունների մասին:


    
    
    

- Շուտով կտրվի «Մայրիկների ակումբ» -ի նոր եթերաշրջանի մեկնարկը: Սա հեռուստածրագիր է, որը փոխանցում է բարի լիցքեր և անհրաժեշտ գիտելիքներ: Ի՞նչ նորություններ են սպասվում «Մայրիկների ակումբ» -ի հեռուստադիտողին:


    

-Պահպանելով բովանդակային ձևաչափը` նոր եթերաշրջանում հաղորդումը եթեր կհեռարձակվի որպես ինտերակտիվ խաղ, քանի որ սովորելու լավագույն եղանակը խաղն է: Այսուհետ հնարավորություն կտրվի մոր և մանկան առողջությանը, երեխաների դաստիարակությանը, ծնողական հմտություններին վերբերող գաղտնիքներ ստանալ հենց խաղի միջոցով, ինչպես նաև սովորել ու մրցել արդեն կուտակած գիտելիքներով: Մի քանի նկարահանում արդեն արվել է ու արդյունքները մեզ հիացրել են: Մայրիկները շատ մեծ ոգևորությամբ են մասնակցում:


    
    

-Ձեր երկրորդ բալիկը՝ Սառան, երկու ամսեկան է: Սառան դեմ չի լինո՞ւմ մայրիկի աշխատանքային իրարանցումներին:


    
    

- Նկարահանումները տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ: Փոքրիկս դեռ կաթիկ է խմում ու առանց ինձ երկար ժամանակ չի կարող: Նա ինձ հետ մի քանի ժամով աշխատանքի է գալիս, գնում է տուն: Հիմնականում օրվա մեծ մասը միասին ենք անցկացնում: Միասին Էվային դպրոց ենք տանում, զբոսնում ենք: Սառան շատ ավելի պրակտիկ բալիկ է, քան Էվան, երբ նրա տարիքին էր:


    
    
    
    

-Ասում են, որ դժվար է, երբ ամուսինը վերածվում է նաև գործընկերոջ: Ինչպե՞ս են Ձեզ մոտ կարգավորովում այդ հարաբերությունները:


    

-Քանի որ ուրիշ ոլորտում չեմ աշխատել ամուսնուս հետ, իսկ հեռուստատեսության ոլորտում շատ են փաստում, որ համատեղ աշխատելը դժվար է: Հեռուստատեսության ոլորտում և մեր պարագայում միայն օգնում է: Ես շատ երջանիկ եմ, որ Գոռը ամուսինս լինելուց զատ նաև աշխատանքային ընկերս է, իսկ Գոռից էլ կարծես դժգոհություններ չեմ լսել:


    
    

-Հե՞շտ են ընդունվում փոխադարձ ուղղումներն ու լրացումները:


    

-Կա մի կարևոր փաստ՝ մենք երկուսս էլ կայացած մարդիկ ենք և իրարով ինքնահաստատվելու կարիք չունենք: Երբեք չեմ նեղվում ու նեղանում, երբ Գոռն ինձ հուշում կամ նկատողություն է անում: Սա ինձ համար առավելություն ու դրական կողմ է, քանի որ վստահ ես, որ դիմացինդ վատ իմաստով, հետին մտքով ոչինչ չի ասի, որովհետև նա քո ամենահարազատ մարդն է:


    
    
    
    

-Աշխատանքային թեմաները մնում են հեռուստատեսության շենքում, թե՞ տեղափոխվում են նաև տուն:


    

-Երբեմն ժամանակը չի բավարարում, որ գործնականն ավարտվի աշխատանքի վայրում: Շատ հաճախ գործերը, քննարկումները, նոր գաղափարները ծագում են տանը: Լինում է, երբ սուրճի, թեյի կամ ճաշի սեղանի շուրջ ավելի հետաքրքիր մտքեր առաջանան, քան աշխատասեղանի շուրջ: Հստակ կարող եմ ասել, որ ամուսիններ լինելը մեր դեպքում միայն օգնում է:


    
    

Նյութը՝ Անահիտ Կասամանյանի
    
     http://life.tert.am/am/news/2016/09/09/Meri-nersisyan/18062

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7138 | 0 | 0
Facebook