Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Սա անպայման արժե կարդալ և տարածել… Ինչպե՞ս Բաստեր Դագլասը Նոկ-աուտի ենթարկեց Թայսոնին:

Rems Corp
Пресс-секретарь:
Rems Corp
11:27, Вторник, 28 Июня, 2016 года
Սա անպայման արժե կարդալ և տարածել… Ինչպե՞ս Բաստեր Դագլասը Նոկ-աուտի ենթարկեց Թայսոնին:

1990.02.11թ.: Սա այն օրն է, երբ Մայք Թայսոնը դուրս էր եկել ռինգ՝ Բաստեր Դագլասի դեմ, 10-րդ անգամ պաշտպանելու իր՝ WBC վարկածով չեմպիոնական տիտղոսը, որտեղ նա համարվում էր խաղի ֆավորիտը: Սակայն հենց այս օրը, միջազգային փորձագետների կարծիքով ոչ մի շանս չունեցող Բաստեր Դագլասը, կարողացավ, առաջին անգամ պատմության մեջ, նոկ-աուտի ենթարկել Մայք Թայսոնին, և վերցրեց նրանից չեմպիոնական տիտղոսը:


    

Մենամարտը հեշտ չստացվեց: Խաղի արդեն միջնամասում, Թայսոնը կարողացավ նոկ-դաունի ենթարկել Դագլասին և այդ հանգամանքն՝ էլ ավելի ամրապնդեց փորձագետների կարծիքը, համաձայն որի, Դագլասը պետք է հեռանար ռինգից ձեռնունայն: Ու շատերն արդեն հաշտվել էին այդ մտքի հետ, սակայն Ո՛Չ ԴԱԳԼԱՍԸ:
    

Օրենքով թույլ տրված 10 վայրկյաններից 8-ը, պետք եկավ Դագլասին նորից ոտքի կանգնելու համար: Դրա հաջորդող 5 րոպեների ընթացքում, աշխարհն ականատես եղավ բոքսի բնագավառում՝ այդ ժամանակ գրանցված ամենամեծ սենսացիային:
    

Թայսոնի իսկ զենքով, միջին տարածության հարվածներով, Բաստեր Դագլասը նոկ-աուտի ենթարկեց աշխարհի գործող չեմպիոնին և ապացուցեց, որ իրական չեմպիոնը նա է, ով պայքարում է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:
    

Եվ երբ Դագլասին հարցրեցին, թե ոնց նոկ-դաունից հետո նա կարողացավ նոկ-աուտի ենթարկել Մայք Թայսոնին, պատասխանեց:

- Մահից 2 օր առաջ իմ մայրն ամբողջ աշխարհին հաղորդեց, որ ես կհաղթեմ Թայսոնին:
    

Բաստերի առաջ կար ընտրություն: Իրա մոր մահից հետո, ինքը կարող էր «մահանալ» նրա հետ, կամ կարող էր ընտրել, որ ինքը կբարձրանա ու կապրի իր մոր և իր մոր երազանքի համար: Եվ նա գտավ իր մեջ ուժ՝ բարձրանալու և Թայսոնին նոկ-աուտի ենթարկելու համար, քանզի նրա պատճառը՝ պայքարելու, ավելի մեծ էր, քան նետված մարտահրավերը:

Բոլորն էլ ունեն երազանքներ, բոլորն ունեն նպատակներ, սակայն մինչև չլինի իրական պատճառ, ինչի համար կպայքարեք Ձեր առջև դրված ամեն մի սանտիմետրի համար, Դուք կսայթաքեք:
    

Եվ, եթե Դուք դեռ չունեք այդ պատճառը, ժամանակ տրամադրեք ինքներդ Ձեզ, և խորը փնտրեք Ձեր մեջ այն: Քանզի այս կյանքը միայն արևի լույսն ու ծիածանը չէ: Սա մի վայր է, որտեղ Ձեր երազանքները իրագործելու ճանապարհին, որպես կանոն, առաջանում են խնդիրներ, որոնք, այդ պահին, առաջին հայացքից անհաղթահարելի են թվում: Եվ եթե չլինի այդ պատճառը, ինչի համար Դուք դեմ կկանգնեք այդ խնդիրներին, Դուք պարզապես կընտրեք նահանջելու տարբերակը:
    

Գտեք այդ պատճառը՝ զարթնել ամեն օր առավոտյան ու ԱՌԱՋ` ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3460 | 0 | 0
Facebook