Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Պարոն Գասպարյան հանուն ինչի եք աչք փակել

ARMAN
Автор:
ARMAN
02:02, Четверг, 21 Апреля, 2016 года
Պարոն Գասպարյան հանուն ինչի եք աչք փակել

Անցյալ տարվա Հոկտեմբերի 15-ին ահազանգ էր ստացվել, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել Սիլիկյան թաղամասում։ Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 06: 30-ի սահմաններում, մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը, կապել տան բնակիչներին ամուսիններ՝ Շ. Ալիյանին եւ Թ. Սադայանին, եւ, որպես զենք օգտագործվող դանակով վերջիններիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել գումար։

Արդեն մի քանի ամիս է ոստիկանությունը չի փորձում բացահայտել գրեթե բացահայտված գործը: Երեկ արդեն համացանցում հայտնվել է ենթադրյալ հանցագործների լուսանկարները, իսկ ոստիկանությունը շարունակում է լռել: Տուժող Շիրին Ալիյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է ոստիկանների ոչ պատշաճ աշխատանքի մասին: Ըստ տուժողի ոստիկանները տեղեկացված են ով է իրականացրել հանցագործոևթյունը, սակայն հրաժարվում են բացահայտել:

Ալիյանի հարազատներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ հատնվել են անելանելի վիճակում. «Հիմա չգիտենք ինչ անել: Հիմա, եթե էդ հանցագործներին չբռնեն նրանք կարող են երկրորդ անգամ նույն փորձ անել ու այս անգամ կոտորել բոլորին: Սկզբում մտածում էինք, որ միայն Մաշտոցի բաժնի ոստիկաններն են փորձում փակել գործը, իսկ հիմա, երբ այդքան խոսեցինք և անգամ նկարներ հրապարակվեցին հասկանալի է դառնում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ է տեղյակ: Թե չէ ինչպես է հնարավոր, որ լինեն նկարներ, ենթադրյալ կասկածյալներ, բայց գործը չբացահայտվի: Ուզում եմ դիմել ոստիկանապետին: Պարոն Գասպարյան, եթե անգամ դուք չեք կարողանում բացահայտել, ապա մնում է մի հարց տալ ձեզ, հանուն ինչի եք աչք փակել» , -ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այլևս հույս չունեն, թե կբացահայտվի գործը

Источник: ZADE
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3876 | 0 | 0
Facebook