Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐ

LILIT GALSTYAN
Автор:
LILIT GALSTYAN
21:26, Среда, 13 Апреля, 2016 года
ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐ

Մենք ունենք հերոս զինվորներ. գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյան

«Ադրբեջանն այս տարի էլ իր առջև խնդիր էր դրել՝ սահմանին ստեղծել լարված իրավիճակ և ցույց տալ ինչպես հենց ադրբեջանական հասարակությանը, այնպես էլ հայ, որ պատրաստ են ռազմական գործողությունների, պատրաստ են պատերազմել հայերի հետ: Դատարկ խոսքեր էին», - Panorama.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

Ըստ Կոմանդոսի, թեև նրանք ունեն մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, սակայն ամենագլխավորը՝ադրբեջանական հասարակությունը, բանակը չի ցանկանում պատերազմ, բացի այդ՝ պատրաստ չէ ռազմական գործողությունների վերսկսմանը, որովհետև՝ առաջին հերթին, ադրբեջանական հասարակությունը մասնատված է:

Ինչ վերաբերում է հայկական զինված ուժերին, գեներալ-մայորն ասաց, որ մենք ունենք հերոս զինվորներ, ովքեր իրեն ծառայությունը պատվով են կատարում, ովքեր մշտապես գիտակցում են, որ իրենք հայրենիքի պաշտպաններն են, իրենց պարտքն է պաշտպանել իրենց ծնողներին, քույրերին, սիրելիներին:

«Մեր բանակը մարտունակ է: Դա է վկայում այն, որ մեր զինվորները կարողանում են պայքարել թուրք մասնագետների մոտ հատուկ պատրաստվածություն անցած ադրբեջանցի զինվորների դեմ ու հաղթել, կանգնեցնել նրանց առաջխաղացումը», - ասաց Կոմանդեսը:

Նա որպես ձեռքբերում կարևորեց բանակում միջանձնային հարաբերությունների, հրամանատարների և նրանց ենթակաների միջև հարաբերությունների կանոնակարգումը:

Источник: 13.04.2016
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4100 | 0 | 0
Facebook