Идет загрузка...
Сегодня:  Суббота, 02 Ноября, 2024 года

Статьи

Ադրբեջանը ԿԽՄԿ-ին հայտնել է, որ իր տարածքում հայ զինծառայողի մարմին է հայտնաբերել....

15:56, Среда, 13 Апреля, 2016 года
Ադրբեջանը ԿԽՄԿ-ին հայտնել է, որ իր տարածքում հայ զինծառայողի մարմին է հայտնաբերել....
    

«Կարմիր խաչի ներկայացուցիչը Ստեփանակերտի գրասենյակից ինձ բանավոր տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը նման բան է ասում: Եվ ես բանակցություններ եմ վարում, որպեսզի կարողանանք տեղափոխել զինվորի մարմինը», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Վիկտոր Քոչարյանը:

Օրեր առաջ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին 18 զինծառայողի մարմին էր հանձնել, ինչից հետո դեռ անհայտ կորած էր համարվում մեկ զինվոր։

Անհայտ կորած զինվորի տվյալները դեռևս չեն հրապարակվում։ ԿՄԽԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության» -ը փոխանցեց, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայտնում է, որ ադրբեջանական կողմն այս գիշեր կրկին խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը․ վիրավորվել է Պաշտպանության բանակի 1 զինծառայող:

Համաձայն հաղորդագրության, ապրիլի լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը, հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ արձակել՝ օգտագործելով ինչպես դիպուկահար զենքեր, այնպես էլ նռնականետեր։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը շարունակում է իր հարձակողական քաղաքականությունը։ Բաբայանը հավելեց, որ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածի համեմատ, շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։

«Ադրբեջանը դասեր ստանում է: Իհարկե կրակելու է, ինքը այդպիսի ռազմավարություն է ընտրել՝ ահաբեկել մեզ: Բայց չի ստացվելու: Ինչքան էլ որ կրակի, ինչքան էլ խախտի ռեժիմը, չի կարողանալու մեզ ահաբեկի», - հավելեց Բաբայանը:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5530 | 0 | 0
Facebook