Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Սամուել Էտո` Օ. Իմ կյանքին վտանգ է սպառնում

Arkadi Petanyan
Автор:
Arkadi Petanyan
16:44, Суббота, 16 Февраля, 2013 года
Սամուել Էտո` Օ. Իմ կյանքին վտանգ է սպառնում
    

Մախաչկալայի «Անժիի» կամերունցի հարձակվող Սամուել Էտո` Օ-ն դարձյալ հայտարարել է, որ իր կյանքի վտանգ է սպառնում Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կոնֆլիկտի պատճառով:

«Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայում տեւական ժամանակ կարգ ու կանոն չկար: Ոչ ոք չգիտեր, թե ով ինչ է անում, ինչի համար է պատասխանատու: Ես որոշեցի զբաղվել դրանով: Ինձ անմիջապես մեղադրեցին ինչ-որ մեկի պատվերը կատարելու մեջ, թեեւ ես միայն մեկ նպատակ ունեի` կարգի բերել ֆեդերացիան եւ մարդկանց պատասխանատվության կոչ անել:

Ես իսկապես վտանգի մեջ եմ: Երբ դուք համակարգի դեմ եք գնում եւ գործի մեջ գումար կա` դժվար է լավ վերաբերմունք սպասել: Բայց ֆուտբոլը բոլորինն է: Մի խմբի անձնական շահերը պետք է չզրկի ժողովրդին ուրախությունից: Եթե ես մահանամ` նշանակում է այդպես է որոշել աստված», - Էտո` Օ-ի խոսքը մեջբերում է Camfoot-ը:

Ավելի վաղ Էտո` Օ-ն հայտարարել է, որ վարձել է թիկնապահների: Նրանք հերթապահում են նաեւ գիշերը:


    

    
    

    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4663 | 0 | 0
Facebook