Ես դիմում եմ ամբողջ աշխարհի հայությանը վրդովված և չարացած բոլորին ասելով:
Մեր սուրբ Հայրենիքն աշխարհի սկզբից սկսած տերն ու ապավենն է եղել մեր Հայ ժողովրդի, և հազարամյակների օտար արաշավանքներից պահել ու պահպանել է մեզ Հայերիս իր արևի ջերմությամբ իր լեռներով և հողի շնչով, որ չկորչենք այս աշխարհից: Մեր Հայրենի հողին ի սկզբանե միշտ բզկտել, և մեր նախնիների արյամբ են ողողել, բայց նա չի հանձնվել քանզի մեր հողը սկիզբն է մարդկության և Աստված չթողեց որ կորչի այն ինչ ինքն էր պահել կյանք տալով մարդկությանը մեր Հայերիս միջոցով: Ահա մենք այսօր կանք և դարերով կորցրած մեր հայրենի հողից մեզ նորից Աստծո կամոք բախտ ընձեռեց ունենալ մեր փոքրիկ հայրենիքը, մոխրից կյանք առնելու և մեր տան տերը լինելու: