Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Սոմերսեթ Մոեմ. «Լուսին և վեցպենսանոց»

17:44, Пятница, 25 Марта, 2016 года
Սոմերսեթ Մոեմ. «Լուսին և վեցպենսանոց»

Մարտի 19-ին ընթերցասերների ակումբում քննարկվեց անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ Սոմերսեթ Մոեմի «Լուսին և վեցպենսանոց» վեպը: Հանդիպման սկզբում ընթերցասերները բաժանվեցին թիմերի և ստացան հանձնարարություն վերլուծել վեպի սյուժեն, կերպարները և վերնագիրը: Ընթերցասերներն նշեցին, որ կարդալով վեպը հենց սկզբից առաջանում են բազմաթիվ հարցեր.ինչ կապ ունի վերնագիրը վեպի հետ, ինչպիսին էր հերոսի իրական կերպարը: Վերնագիրը հիմնականում կրում է սիմվոլիկ բնույթ ու լուսնի ու վեցպենսանոցի համադրությունը համեմատական է արվեստագետի ներաշխարհի ու նրան շրջապատող աշխարհի հետ: 40 ամյա արվեստագետը մի քանի վայրկյանում փոխում է իր կյանքը՝ ընտանիքի հոր կարգավիճակից միանգամից անցնելով երիտասարդ արկածախնդրի կյանքի: Վեպում ծավալվող հետագա զարգացումներն արտացոլում են բոլորի հետ մի աշխարհում ապրող, բայց սեփական աշխարհում գեղեցիկ բանտարկություն վայելող արվեստագետի կյանքը: Նա նկարում էր, նա ապրում էր ու ստեղծագործում, նա միայնակ էր իր գույների հետ, բայց և այնպես այդ գույներն ու կտավները նրա հավատարիմ ընկերներն էին: Երջանիկ էր նա, թե ոչ, գիտեր միայն ինքը, բայց նա արվեստագետ էր, խենթերի ու յուրահատուկների աշխարհի սովորական և անհասկանալի մի բնակիչ...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
8834 | 0 | 0
Facebook